Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում վերջին օրերին ծագած լարվածությունը, որն ավարտվեց վճարահաշվարկային մի շարք ընկերությունների հետ պայմանագրերի խզմամբ, իրականում ձևավորվել է ամիսներ տևած անհամաձայնությունների արդյունքում։ Խնդրի առանցքում միջնորդավճարների չափն է, որը, շուկայի ներսում առկա տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ անհամաչափ բարձր է եղել հատկապես կապի օպերատորների համար։

Փետրվարի 1-ից Viva, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների վճարումն այլևս հնարավոր չէ իրականացնել Telcell, EasyPay և այլ համակարգերի միջոցով։ Պաշտոնապես կողմերը խոսում են համագործակցության պայմանների շուրջ անհամաձայնության մասին, սակայն իրական պատկերը, ըստ «Փաստի» տեղեկությունների, շատ ավելի կոնկրետ է։

Մասնագիտական շրջանակների գնահատմամբ, վճարահաշվարկային ընկերությունները կապի օպերատորներից պահանջել են միջնորդավճարներ, որոնք որոշ դեպքերում մինչև 4 անգամ գերազանցել են այն սակագները, որոնք նույն համակարգերը կիրառում են, օրինակ՝ կոմունալ ծառայությունների համար։

Այս տարբերությունը երկար ժամանակ օպերատորների կողմից դիտարկվել է որպես շուկայական անհավասարակշռություն, որը խաթարում է մրցակցային միջավայրը և ստեղծում անհիմն ֆինանսական բեռ։

Կապի օպերատորները, ըստ իրենց հրապարակային հայտարարությունների, առաջարկել են միջնորդավճարները համապատասխանեցնել շուկայում գործող համադրելի սակագներին՝ անգամ քննարկելով փուլային նվազեցման տարբերակները։ Սակայն վճարահաշվարկային ընկերությունները մերժել են այդ առաջարկները՝ առանց տնտեսապես հիմնավորված բացատրությունների կամ հակադարձ տարբերակների ներկայացման։

Օպերատորների շրջանակներում չեն թաքցնում, որ հատկապես մտահոգիչ է վճարահաշվարկային շուկայի մի քանի խոշոր խաղացողների համաժամանակյա և նույնաբովանդակ մերժումը, ինչը, ըստ նրանց, կարող է դիտարկվել նաև որպես մրցակցային դաշտում խնդրահարույց վարքագիծ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ վճարային ընկերությունները հայտարարում են մրցակցության հանձնաժողովին դիմելու մասին, սակայն առայժմ չեն հրապարակում, թե ինչու են հեռահաղորդակցության ոլորտի համար կիրառվել էապես ավելի բարձր տոկոսներ, քան այլ խոշոր ծառայությունների դեպքում։

Թեև ժամանակավորապես փոփոխության հետևանքները զգում են բաժանորդները, ոլորտի ներսում համոզված են, որ հարցի արմատը սպառողի շահերը չեն, այլ տարիներ շարունակ ձևավորված ֆինանսական պայմանների վերանայման անհրաժեշտությունը։ Այս իմաստով, տեղի ունեցողը դիտարկվում է ոչ թե պարզապես տեխնիկական վեճ, այլ հեռահաղորդակցության ոլորտի փորձ՝ վերականգնելու շուկայական արդար հավասարակշռությունը։

Երեկ «Փաստ» թերթը դիմել է վճարահաշվարկային կազմակերպություններին՝ առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետը՝ հաշվի առնելով, որ տելեկոմները որոշակի հայտարարություններ արել են, սակայն վճարահաշվարկայինները կոնկրետ որևէ կերպ չեն արձագանքել իրենց ուղղված մեղադրանքներին: Մասնավորաբար, մեր լրագրողը երեկ զանգահարել է Telcell և EasyPay:

EasyPay-ից խոստացան կոնտակտները փոխանցել համապատասխան աշխատակցին՝ մեզ հետ կապ հաստատելու համար, սակայն մինչ թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ որևէ զանգ չստացանք: Telcell-ից պատրաստակամություն հայտնեցին՝ ներկայացնել պարզաբանումներ, մեր լրագրողը ուղարկեց համապատասխան հարցերը, սակայն դարձյալ մինչ աշխատանքային օրվա ավարտը պատասխան չստացանք:

Թե՛ նշյալ երկու կազմակերպություններից, թե՛ այլ վճարահաշվարկային ընկերություններից արձագանք ստանալու պարագայում կներկայացնենք նրանց տեսակետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Ով ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան 95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրել Լավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար Ինձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե 76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Հրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYT Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Աճ՝ տարադրամի շուկայում Meta-ն ստեղծում է Մարկ Ցուկերբերգի ԱԻ տարբերակը՝ աշխատակիցների հետ շփվելու համար․ FT Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կան տուժածներ Սպասվում են տեղումներ Էներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակում
Ամենաընթերցվածները