Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած մեկ կուսակցության ու նրա միահեծան ղեկավարի քմահաճույքներն ու շահերը սպասարկող մարմինների, ավելի ճիշտ՝ «գործիքների»: Լինի դա պետական կառավարման համակարգը, լինեն իրավապահ մարմինները, քննչականը, թե դատական իշխանությունը:

Այդ շարքը համալրում է նաև կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհականը, հատկապես՝ Երևանի պետական համալսարանը: Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Հիմա տոտալ քպականացվում է: Ավելին, մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:

Ահավասիկ. ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ: Դեռ չենք խոսում մի ամբողջ ամբիոնի՝ «արտասահմանյան գրականության ամբիոնի» փակման մասին: Սա՝ միայն վերջին շրջանում. նման օրինակները բավականին շատ են:

Որքան էլ ԵՊՀ-ն օրումեջ երկար-բարակ պարզաբանումներ հրապարակի, միևնույնն է, պարզ է, որ թե՛ աշխատանքային պայմանագրերի նշված դադարեցումները, թե՛ ամբիոնի հետ կապված տհաճ պատմությունը պայմանավորված են գերազանցապես քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ նշված դասախոսները կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեն, կա՛մ ակտիվ հրապարակային ելույթներ են ունենում, կա՛մ էլ, օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքում, զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, բարձրաձայնում են քաղաքական հալածանքների մասին:

Եվ ԵՊՀ ղեկավարությունն էլ, ըստ էության, չի ցանկանում «դուրս գալ» իշխող վարչախմբի «ուղեգծից»: Այսինքն, ԵՊՀ ղեկավարությունը բացահայտ ցուցադրում է իր «քաղաքականացվածությունը», ավելին՝ կոնկրետ «քպականացվածությունը»: Իսկ որ դրանից տուժելու է կրթության որակը, որ համալսարանից դուրս են մնում սիրված, պրոֆեսիոնալ դասախոսներ, ՔՊ-ի ու ԵՊՀ-ի ղեկավարության պետքը չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները