Որքան գումար է վերադարձել բյուջե կոռուպցիոն բացահայտումների արդյունքում. ուշագրավ լռություն


Հայաստանի իշխանությունները իրենց մեկ տարվա աշխատանքի գլխավոր ձեռքբերում են նշում կոռուպցիայի դեմ պայքարը: Ինչ խոսք, նախորդ տարիների համեմատ տենդեցը ակնառու է և հայրենի իրավապահներին չի կարելի մեղադրել ձեռքերը ծալած նստելու մեջ, եթե չլիներ մեկ բայց: Բանն այն է, որ մեկ տարի անց էլ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում հասարակությանը ներկայացնել, թե, ի վերջո, որքան գումար է մտել պետական բյուջե վերոնշյալ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում: Ֆինանսների նախարարը, օրինակ, մինչ օրս չի կարողանում հստակ թիվ նշել, չի կարողանում նաև պատասխանել այն հարցին, թե ինչու պետական բյուջեի կատարողականում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարների համար առանձին տող չկա։ Վարչապետ Փաշինյանը հաճախ է հպարտանում այն փաստով, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո գումարները հոսում են պետական բյուջե, դրանց մի մասով՝ 10 միլիարդ դրամով անգամ մարզերում սուբվենցիոն ծրագրեր են պատրաստում իրականացնել: Միայն վերջում պարզ դարձավ, որ այդ սուբվենցիաները թալանված ու վերադարձված գումարների հետ ոչ մի կապ չունեն, իսկ պետական բյուջե վերադարձվել են ընդամենը կոպեկներ:


Օրինակ `«Յանս» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերված 1 100 400 ԱՄՆ դոլարի, 230.500 եվրոյի, 36 մլն դրամի և «Էլիպս» ՍՊԸ–ում հայտնաբերված 50 000 դոլարի մասին հաղորդագրության մեջ Քննչական կոմիտեն նշել էր, որ դրանք «քննիչի որոշմամբ ի պահ են հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը և դատարանի վերջնական վճռով կորոշվի դրանց հետագա ճակատագիրը»: Ինչպես երևում է ճակատագիրը որոշվում է մինչ օրս, քանի որ ոչ այս, ոչ մյուս գործերով որևէ նորություն չկա: Վերջինամենա աղմկոտ բացահայտումներից մեկով պարզ դարձավ, որ ՊԵԿ նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրված արարքների հետևանքով պետությանն ու կազմակերպություններին պատճառվել է ավելի քան 7 միլիարդ 3 միլիոն դրամի վնաս։

Արդյո՞ք այդ գումարները մուտքագրվել են պետական բյուջե, թե՞ դրանք էլ են ի պահ հանձնվել ԿԲ-ին, սակայն ոչ ԿԲ նախագահը, ոչ ֆինանսների նախարարը, ոչ ՊԵԿ ղեկավարությունը չեն կարող հստակ թվեր ներկայացնել: Կարելի է փաստել, որ հեղափոխությունից շուրջ մեկ ու կես տարի անց նախկինների թալանածների իրական ծավալները հանրության համար այդպես էլ պարզ չդարձան, քանի որ ստվերում սիրում են գործել նաև օրվա իշխանությունները…

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները