Սերժ Սարգսյանի արագ, բայց կիսատ պատասխանը Սերժ Սարգսյանը բավականին արագ եւ օպերատիվ արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն աղմկոտ հայտարարությանը, թե 2016 թվականին Արցախի օդն անպաշտպան էր: Սարգսյանը հայտնել է, թե այդ դեպքում ինչպես են խոցվել մոտ 20 անօդաչու թռչող սարքեր ու երկու ուղղաթիռ: Միաժամանակ, նա նշել է, թե չափազանց պատասխանատու եւ դժվարին գործ է պատերազմի ընթացքից բանակ կերտելը, եւ հորդորել է բանակի, սպառազինության հարցը չդարձնել քաղաքական գործընթացների խաղարկման կամ շահարկման առարկա: Սերժ Սարգսյանը գործնականում իրավացի է: Իհարկե, ուղղաթիռների խոցումը հազիվ թե հնարավոր է դիտարկել ՀՕՊ համակարգի ձեռքբերում, առավել եւս, որ դրանից մեկը խոցվել էր ուղղակի ձեռքի նռնականետով: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմի եւ ընդհանրապես սպառազինության թեման պետք է դադարել օգտագործել քաղաքական նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը նույնը չի հորդորում իր յուրայիններին, նույնքան օպերատիվ դուրս չի գալիս շահարկումների դեմ հակազդելու, երբ մեղադրանքի թիրախում ոչ թե իր, այլ նոր իշխանությունն է: Մինչդեռ, Սարգսյանի խոսքն ու հորդորը հենց այդ պարագայում ձեռք կբերեր անգնահատելի կշիռ, արժեք, երբ նա սկսեր սաստել հենց այն փորձերը, որոնք քաղաքական առումով թիրախավորում են նոր իշխանությանը: Այդ իմաստով, հայկական բանակն իսկապես պետք է զերծ պահել ներքաղաքական խաղարկումներից, թե զինծառայողներին, հրամանատարներին, թե բանակին առնչվող, առավել եւս պետական անվտանգության նուրբ հարցեր պարունակող թեմաները: Կարո՞ղ է հայաստանյան այսպես ասած ներքաղաքական դասը գալ այդ հարցի շուրջ համաձայնության: Սերժ Սարգսյանը վերահաստատել է արտակարգ դրության ավարտից հետո մեծ ասուլիսի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին բոլոր հարցերին պատասխանելու մտադրությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցերը առավելապես քաղաքական են, եթե անգամ դրանք առնչվում են սպառազինության խնդիրներին: Եվ այդ իմաստով հետաքրքիր է, օրինակ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը չհրավիրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրան հարցներ, թե ինչու էր Աբրահամյանը քառօրյայից մեկ-երկու օր անց Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին խնդրել չուշացնել Հայաստանի 200 միլիոն դոլար վարկով սպառազինությունը: Սպառազինություն, որ Հայաստանում պետք է լիներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չէր մատակարարվել: Թե՞ դրա վերաբերյալ տեղեկությունը հանձնաժողովը պարզել է առանց Հովիկ Աբրահամյանի էլ: Գլխավոր խնդիրն անշուշտ այն է, թե ինչպիսի ռեգիոնալ ազդեցության քաղաքական մեխանիզմ է գործարկվել Հայաստանի դեմ տարիների կտրվածքով, օգտագործելով ներքաղաքական կյանքի սուբյեկտներին, նրանց մոտիվացիաները, եւ իհարկե նրանց մարդկային բնույթը, արժեհամակարգն ու մտածողությունը: Ներկայում դա շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը այժմ գործնականում համանման մարտահրավերի առաջ է:

Սերժ Սարգսյանը բավականին արագ եւ օպերատիվ արձագանքել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն աղմկոտ հայտարարությանը, թե 2016 թվականին Արցախի օդն անպաշտպան էր: Սարգսյանը հայտնել է, թե այդ դեպքում ինչպես են խոցվել մոտ 20 անօդաչու թռչող սարքեր ու երկու ուղղաթիռ: Միաժամանակ, նա նշել է, թե չափազանց պատասխանատու եւ դժվարին գործ է պատերազմի ընթացքից բանակ կերտելը, եւ հորդորել է բանակի, սպառազինության հարցը չդարձնել քաղաքական գործընթացների խաղարկման կամ շահարկման առարկա:

Սերժ Սարգսյանը գործնականում իրավացի է: Իհարկե, ուղղաթիռների խոցումը հազիվ թե հնարավոր է դիտարկել ՀՕՊ համակարգի ձեռքբերում, առավել եւս, որ դրանից մեկը խոցվել էր ուղղակի ձեռքի նռնականետով: Բայց ապրիլյան քառօրյա պատերազմի եւ ընդհանրապես սպառազինության թեման պետք է դադարել օգտագործել քաղաքական նկատառումով: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանը նույնը չի հորդորում իր յուրայիններին, նույնքան օպերատիվ դուրս չի գալիս շահարկումների դեմ հակազդելու, երբ մեղադրանքի թիրախում ոչ թե իր, այլ նոր իշխանությունն է:

Մինչդեռ, Սարգսյանի խոսքն ու հորդորը հենց այդ պարագայում ձեռք կբերեր անգնահատելի կշիռ, արժեք, երբ նա սկսեր սաստել հենց այն փորձերը, որոնք քաղաքական առումով թիրախավորում են նոր իշխանությանը:

Այդ իմաստով, հայկական բանակն իսկապես պետք է զերծ պահել ներքաղաքական խաղարկումներից, թե զինծառայողներին, հրամանատարներին, թե բանակին առնչվող, առավել եւս պետական անվտանգության նուրբ հարցեր պարունակող թեմաները:

Կարո՞ղ է հայաստանյան այսպես ասած ներքաղաքական դասը գալ այդ հարցի շուրջ համաձայնության:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է արտակարգ դրության ավարտից հետո մեծ ասուլիսի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին բոլոր հարցերին պատասխանելու մտադրությունը:

Ապրիլյան քառօրյա պատերազմի հարցերը առավելապես քաղաքական են, եթե անգամ դրանք առնչվում են սպառազինության խնդիրներին: Եվ այդ իմաստով հետաքրքիր է, օրինակ, որ քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը չհրավիրեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրան հարցներ, թե ինչու էր Աբրահամյանը քառօրյայից մեկ-երկու օր անց Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին խնդրել չուշացնել Հայաստանի 200 միլիոն դոլար վարկով սպառազինությունը:

Սպառազինություն, որ Հայաստանում պետք է լիներ դեռ ապրիլյան պատերազմից առաջ, բայց չէր մատակարարվել: Թե՞ դրա վերաբերյալ տեղեկությունը հանձնաժողովը պարզել է առանց Հովիկ Աբրահամյանի էլ:

Գլխավոր խնդիրն անշուշտ այն է, թե ինչպիսի ռեգիոնալ ազդեցության քաղաքական մեխանիզմ է գործարկվել Հայաստանի դեմ տարիների կտրվածքով, օգտագործելով ներքաղաքական կյանքի սուբյեկտներին, նրանց մոտիվացիաները, եւ իհարկե նրանց մարդկային բնույթը, արժեհամակարգն ու մտածողությունը:

Ներկայում դա շատ կարեւոր է, քանի որ Հայաստանը այժմ գործնականում համանման մարտահրավերի առաջ է:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները