Քրեական օրենսգիրքը այս արարքների համար նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում. ուզում եմ իմքայլականները սա հիշեն. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։

Նախագծի իրավաչափությւան և դրա հնարավոր իրավական հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկին Հովհաննիսյան, Ազգային ժողովը այսօր քննարկման է դնելու Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որի ընդունումը Սահմանադրության կոպիտ խախտում է նշանակում: Իրավական տեսանկյունից ինչ է սա իրենից ենթադրում:
- Ես առհասարակ համարում եմ, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չի կարող փոխվել: Բանն այն է, որ այդ հոդվածը անցումային դրույթների մեջ է, իսկ դա, իր էությամբ, արդեն իսկ ցույց է տալիս, որ անցել է տվյալ փուլը ժամանակահատվածը և այն խնդիրը, որի լուծմանն այն միտված էր: Փաստացի այդ հոդվածը սպառված հոդված է: Չի կարելի փոխել մի բան, ինչը սպառված է: Սակայն Վենետիկի հանձնաժողովը այդուհանդերձ տվել է հնարավորություն իշխանություններին փոփոխություն կատարել այդ հոդվածում: Խնդիրը հենց այնտեղ է, որ նրանք այդ փոփոխությունները կատարում են ոչ այնպես, ինչպես իրենց համար քաղաքական որոշակի զիջումների գնալով՝ Վենետիկի հանձնաժողովը թույլ է տվել: Ըստ իրենց նախնական մտադրության և նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման՝ 213-րդ հոդվածում պետք է դադարեցվեն այն դատավորների լիազորությունները, որոնք 12 տարի պաշտոնավարել են: Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում, որպեսզի փոխվեն այդ դատավորների պաշտոնավարման ժամկետները և նրանց լիազորութոյւնների դադարեցումը լինի աստիճանաբար՝ անցումային շրջան նախատեսելով: Նույնը վերաբերում է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը: Այս նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։

-Այնուամենայիվ նախագծի ընդունումը ինչ որակում կունենա միջազգային հանրության կողմից և իրավական առումով ինչ հետևանքների կհանգեցնի:

-Իրավական հետևանքների և արձագանքի մասով կարող եմ ասել, որ նախ Վենետիկի հանձնաժողովն արդեն իսկ շատ կոշտ կերպով արձանագրել է, որ այդ նախագիծը հակասում է իր իրավական դիրքորոշումներին: Սա բնականաբար իր տարածումը կստանա և՛ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների, և՛ բազմաթիվ այլ միջազգային կառույցների գնահատականներում: Սա նշանակում է՝ առաջին հերթին Հայաստանի միջազգային հեղինակության անկում, սա նշանակում է Հայաստանի կողմից հերթական անգամ իրավական վակխանալիայի դրսեւորում, և սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մենք նրանց աչքերում դիտարկվելու ենք որպես երրորդական երկիր: Սա նաև ենթադրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործեր և պետության կողմից քաղաքացիների հաշվին այդ դատավորիներին տրված հատուցում: Ինչ կլինի այն պատգամավորների հետ, որոնք կողմ կվեաքրկեն այս նախագծին: Ամբողջ ազգային ժողովը, բոլոր պատգամավորները, որոնք քվեարկելու են, ըստ էության, չդիմելով ՍԴ, որի պարտադիրությունը արձանագրված է Սահմանադրության մեջ և Վենետիկի հանձնաժողովի կարծիքում, դառնում են Դասագրքային իմաստով իշխանության յուրացման մասնակից: Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսվում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ամեն ինչը արվում է Արտակարգ դրության պայմաններում, դա ծանրացուցիչ հանգամանք է, և պատասխանատվությունը 10 տարուց պակաս չի լինելու: Հանցագործության վաղեմության ժամկետը ևս 15 տարի է, իսկ դա ասում եմ նրա համար, որ հասկանան, որ իրենք15 տարի իշխանության չեն լիելու: Պատասխանատվության ենթարվելը երաշխավորված է:

-Որը պետք է լինի նախագահի անելիքը, պատասխանատվության ինչ բեռ է ընկնելու նախագահի ուսերին:

-Եթե ապրեինք նորմալ երկրում և ունենայինք նորմալ նախագահ, ապա նա պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այս ամբողջ գործընթացի իրավականությունը, բայց չեմ կարծում, որ նախագահը այդպիսի բան կանի:

-Արդյոք հետագայում ընտրվելիք դատավորների գործունեությունը այս պայմաններում լեգիտիմ կհամարվի:

-Բնականաբար ոչ լեգիտիմ ճանապարհով դատավորների հեռացումը և նրանց փոխարեն այլ դատավորների ընտրությունը, ինքնին, ոչ լեգիտիմ է դարձնում ընտրվող դատավորներին, նրանք պետք է իմանան, որ լինի մեկ տարի հետո, թե երկու, միևնույն է, արձանագրվելու է իրավունքների խախտում, դատավորները վերականգնվելու են, կամ հսկայական գումարներ են վճարվելու: Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ:

-Նման նախադեպ, կարծես թե, չի եղել ՀՀ պատմության մեջ: Ինչ ազդեցություն կունենա նման նախագծի ընդունումը ՀՀ միջազգային հեղինակության վրա:

 

-Նախադեպ, իրապես, տեղի չի ունեցել: Այսպիսի բան առհասարակ դժվար է պատկերացնել և շատ կոշտ միջազգային արձագանքներ՝ նմանատիպ արարքների հետ կապված եղել են Լեհաստանի և Հունգարիայի դեպքում: Ասեմ ավելին՝ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի մեջ հղում ունի Բական ընդդեմ Հունգարիայի ՄԻԵԴ-ի նախադեպային որոշմանը, որտեղ նմանատիպ մի իրավիճակ էր արձանագրվել:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները