Ադրբեջանի համար դեպքերի այսպիսի զարգացումը շառաչյուն ապտակ էր. թուրքագետ

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը չէր սպասում մեր կողմից նման կտրուկ և չոր հակահարվածի։

 

Բաքվի բռնապետը կարծում էր, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը պարզապես թուլության նշան են։
Երբ ռազմական գործողություններն Ադրբեջանը որոշեց իրականացնել մեր թիկունքում՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքնեն ու բնակավայրերը, մենք ոչ թե դիմեցինք միջազգային հանրությանը, ոչ թե միջազգային կազմակերպություններին դիմեցինք կոչերով հանդես գալու համար, այլ պարզապես անցանք պատասխան գործողությունների հենց հակառակորդի դաշտում։ Մի քանի ժամվա ընթացքում արդեն գործոողություններն իրականացվում էին ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի խորքում, որտեղ խոցեցինք ոչ միայն կրակային կետերը, որոնք տեղակայված էին սեփական բնակավայրերից հետո անմիջապես հարևանությամբ, այլ նաև բարձրաստիճան սպաներ։

Հայկական կողմը ոչնչացրեց ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևին, երկու մայորի, երկու ենթասպայի և այլն։

Սա խայտառակություն է ադրբեջանական բանակի համար, սա աշխարհի մակարդակով խայտառակ պարտություն է։ Եթե մարտերը լինեին երկարաժամկետ և լայնածավալ, ապա ինչ որ տեղ նման կարևոր ֆիգուրների չեզոքացումը օրինաչափ կլիներ, սակայն ոչ ինտեսիվ, ոչ համատարած հրետակոծության արդյունքում, այսինքն հստակ թիրախավորված հրետակոծության արդյունքում հայկական կողմը տարավ հաղթանակ։

Այս օրերին Ադրբեջանում շատ են քննարկում, թե ինչպես է պատահել, որ այս բարձրաստիճան սպաների կորդինատները հայտնվել հայկական կողմի ձեռքի տակ, նրանք հիմանականում այս հարցն են առաջ տանում, հակված են դավաճանություն գտնել սեփական կողմում, քանի որ չեն ուզում համակերպվել այն մտքին, որ հայկական կողմը պարզապես գրագետ է աշխատել ։

Ադրբեջանի ընդդիմությունը նույնիսկ մեղադրում է ԳՇ պետ Սադիքովին գեներլաի ոչնչացման մեջ, նրանք հույսները դրել են պատմության վրա, որ մի օր կբացահայտվի, թե ինչպես տեղի ունեցավ։ Այստեղ ևս, թողած իրենց բանակի խայտառակությունը, ընկել են քաղաքականության հետևից, և փորձում են դիվիդնտներ շահել։

Ամեն դեպքում փաստենք, որ Ադրբեջանի համար դեպքերի այսպիսի զարգացումը շառաչյուն ապտակ էր և նույնիսկ Ալիևին բանակցությունների ժամանակ կարող են հիշեցնել 2020թ․-ի հուլիսի 12-ից հետո ծավալվող դեպքերը, հատկապես հուլիսի 14-ը։

Արձանագրենք նաև , որ հայկական կողմն իր դիրքրը բարելավում է ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաև հենց սահմանին»։





Ավելին այստեղ․․․

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները