Սերժ Սարգսյանը՝ 80-ականների զենքերի վերաբերյալ աղմկահարույց հայտարարության մասին

Այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան  նախագահում էր ԵԱՀԿ-ում։ Ի պատասխան Analitik.am-ի լրագրող Օֆելի Իսրայելյանի՝ շահարկման թեմա դարձավ Ձեր այն հայտարարությունը, կարծեմ Գերմանիայում, 80-ական թվականների զենքերի հետ կապված: Ի՞նչ նպատակ էր դա հետապնդում: Ինչո՞ւ չկրակեցին Իսկանդերը և Սկադը հարցին այսօր՝ օգոստոսի 19-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իրոք այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների առիթ տվեց, առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք։

Եթե իմ ասածը թարգմանենք դիվանագիտական լեզվով, հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ՝ անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտանել իրենց հայրենիքը․ դա շատ պարզ բան էր։

Բայց ուզում եմ ավելացնել՝ կապված 80-ականների զենք հասկացողության հետ։ Դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու՝ կա՞ այսօր աշխարհում մի բանակ, որը չունի 80 -ականների զենք։ Եթե կգտնենք այդպիսի բանակ, ապա ես կհայտարարեմ, որ ես այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում։

Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերն, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերը։ Փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են: Մեր բանակի ու նաև շատ բանակների սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են նույնիսկ 40-50-ականների զենքեր։ Սա է ողջ ճշմարտությունը։

 

Եթե կցանկանաք ավելի մանրամասներ, ես պատրաստ եմ օրինակներ բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի և մնացած այլ երկրների սպառազինություններից։

Ես կարծում եմ, որ այդ շահարկումները քաղաքական նպատակներով էին և միգուցե թեմային չտիրապետելն էր պատճառը»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու իսկանդերը չկրակեց, Սարգսյանը պատասխանեց, չկրակեց, որովհետև քառօրյա պատերազմն առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, քառօրյա պատերազմը լայնածավալ ռազմական գործողություններ էին. «Եթե մենք օգտագործեինք այդ ժամանակ իսկանդերը, դա կլիներ կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա։

Իսկանդերը շատ հզոր զենք է, և իսկանդերի առաջին առաքելությունը կայանում է  հակառակորդին զսպելու մեջ։ Ոչ միայն իսկանդերն, այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարել ցանկացած հրաման»։







Ավելին այստեղ․․․

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները