Բուհերի ուսման վարձավճարների չափը ԿԳՄՍ նախարարությունը չի սահմանում

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը Pressmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհերի առաջին կուրսի ուսանողների ուսման վարձի բարձրացման խնդրին, նշեց, որ ուսման վարձավճարերի հետ կապված հարցերը գտնվում են բուհերի իրավասության ներքո, քանի որ կրթական ծառայությունները մատուցում է բուհը և, հետևաբար, ուսման վարձավճարի չափը, բուհի խորհրդի որոշմամբ, ինքն է սահմանում: Ինչ վերաբերում է նախարարության կողմից քայլեր ձեռնարկելուն, ապա դա դուրս է գերատեսչության լիազորություններից: Բացի այդ, բուհերի գործունեությունը վերահսկելու կարիք չկա, քանի որ օրենքներով և բուհերի ներքին կարգապահական կանոնակարգերով զեղջերի համակարգը հստակ սահմանված է:

  «Օրենքներով որոշակի արտոնություններ են սահմանված որոշակի կատեգորիաների համար, որի համաձայն ամբողջությամբ փոխհատուցվում է ուսման վարձավճարը: Նաև ունենք կառավարության որոշում, որտեղ ընտանիքների սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների ուսման վարձի մինչև 100% զեղչեր են արվում: Բացի այդ, օրենքը բուհերի վրա հստակ պարտավորություն է դրել, որ վճարովի համակազմի ուսանողների 7%-ի շրջանակում հստակ կատեգորիաների համար զեղջեր իրականացնեն, հաշվի առնելով նաև բարձր առաջադիմությունը: Գործում են նաև տարբեր կրթաթոշակներ սահմանելու մասին որոշումներ, որոնք ևս բուհերի իրավասության ներքո է: Այնպես որ, բուհերն իրենք ևս ունեն անհատական զեղջային համակարգեր, և եթե ուսանողները ցուցաբերում են որոշակի առաջադիմություն, օգտվում են այդ համակարգերից»,- ասաց Լ. Գրիգորյանը:

 Նա նաև նշեց, որ նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակում կառավարության կողմից իրականացվել է թվով 14-րդ ծրագիրը, որով նախատեսված էր մեկանգամյա միջոցառում, որի համաձայն 90 և բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները կարողացան ստանալ օգնություն:

 «Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նորից միջոցառումներ կմշակվեն: Մյուս կողմից, ինչպես նախորդ ուսումնական տարում COVID-19-ով պայմանվորված, այնպես էլ հիմա սոցիալական իրավիճակով պայմանավորված բուհերը կշարունակեն ուսման վարձերի վճարման անհատական ժամանակացույցերի կազմման գործընթաց իրականացնել և անհատական մոտեցում կցուցաբերեն, և շատ խստություն չեն կիրառի ուսանողների նկատմամբ: Դեռևս 2013-ից գործում է նաև ուսանողների վարկավորման ծրագիրը, որի որոշ մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Եվ մինչև դեկտեմբերի 30-ը այդ վարկերից օգտվելու պարագայում, 80-ից ավել մոգ ունեցող ուսանողների համար պետությունը տոկոսադրույքն ամբողջությամբ կշարունակի սուբսիդավորել, իսկ ավելի ցածր ՄՕԳ-երի դեպքում կսուբսիդավորի 9% վարկի 5%-ը: Այնպես որ ուսանողները կարող են նաև այդ հնարավորությունից օգտվել, որը վերաբեում է նաև առաջին կուրսերի ուսանողներին»,- ասաց Լ. Գրիգորյանը:

 

 

Արփինե Նիկողոսյան

Ավելին

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները