Հայաստանում ՌԴ դեսպանությունը` թռիչքների վերսկսման մասին

Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբրև թե կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Աբսուրդային է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է։ Այս մասին գրված է  Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձ է կատարվում  «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած ռեպորտաժին:

«Չէինք կարող ուշադրություն չդարձնել սեպտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից հրապարակված «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» վերնագրով նյութին։ Դրանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ժամանակավորապես գտնվող Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների խնդիրն անբարեխիղճ կերպով օգտագործվում է մեր երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման թեմային փաստերի բացահայտ վերադասավորման միջոցով տենդենցիոզ քաղաքական «հնչեղություն» հաղորդելու համար։

Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբրև թե կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Աբսուրդային է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է։ Հաշվի առնելով նման մեկնաբանությունը՝ զարմանալի չէ, որ «Ազատություն» ռադիոկայանի հարցումով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության օպերատիվ կերպով տրամադրված մեկնաբանությունից վերցվել էր միայն մի փոքր հատված, որը բոլորովին չէր տալիս հստակ պատկերացում ստեղծված իրավիճակի մասին։

Նրանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հարցում, ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության պատասխանի ամբողջական տեքստը հիշյալ լրատվամիջոցներից ստացված հարցմանը․

«Ձեր հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսային վարակի ներմուծման և տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020 թվականի սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (ք․ Նուր-Սուլթան), Ղրղզստանի (ք․ Բիշքեկ) և Բելառուսի (ք․ Մինսկ), իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի (ք․ Սեուլ) հետ փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Նշված երկրներ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։

Բացի այդ, Օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 21-ից «հատուկ» չվերթների ծրագրի դադարեցման մասին՝ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության աստիճանական վերականգնման և Ռուսաստանի քաղաքացիների համար կանոնավոր ավիաչվերթներով հայրենիք վերադառնալու հնարավորության կապակցությամբ:

Որքան մեզ հայտնի է, օդային հաղորդակցության վերականգնման մասին որոշումներն ընդունվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և պարտադիր հաշվի առնելով կոնկրետ օտարերկրյա պետություններում «Ռոսպոտրեբնադզորի» մշակած սանիտարահամաճարակային իրադրության գնահատման օբյեկտիվ չափանիշները, ինչպիսիք են 100 հազար բնակչին ընկնող վարակակիրների թիվը 14 օրում, նույն ժամանակահատվածում նոր դեպքերի աճի ցուցանիշը, հիվանդության տարածման գործակիցը 7 օրում, ինչպես նաև պարտադիր կերպով հաշվի է առնվում արված թեստերի ընդհանուր քանակը։

Ավելի ճշգրիտ տեղեկատվություն հավանաբար ավելի լավ է ստանալ Հայաստանի իրավասու գերատեսչություններում, որոնք ամբողջ ծավալով ստանում են այդ տեղեկությունը իրենց ռուս գործընկերներից»։

 

 

դիտվել է 903 անգամ
Լրահոս
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները