«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՎԱՐՏԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»

«WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող ՍԵՄՅՈՆ ՊԵԳՈՎԸ, ով արցախյան մերօրյա պատերազմի սկզբից մինչեւ վերջ եղել է ամենաթեժ կետերում, արդեն Մոսկվայում է: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանի միջոցով, ում շնորհիվ էլ «Իրավունքը» ստացավ մի շարք հարցերի պատասխաններ հենց Պեգովից:

 

- Սեմյոն, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում էիք` ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք: Կարո՞ղ ենք համարել, որ կանխատեսում էիք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակն այս պատերազմում, քանի որ թե՛ հայ, թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի քաղաքագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ այս պատերազմում հաղթեց հենց ՌԴ-ն:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանը հաղթել է, որովհետեւ իրականում հասկանում եմ որոշակի քաղաքական ենթատեքստն այն ամենի, ինչ տեղի է ունեցել ռուս եւ հայ էլիտաների միջեւ: Ես այդ ենթատեքստը, բնականաբար գիտեմ, ուստի` այս պատերազմը կարելի էր ավարտել Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններով եւ Ռուսաստանի համար` եւս: Այժմ նորաձեւ է դարձել ասել, թե Արցախն ահա բուֆերային գոտի է, բայց այն կրճատվեց այնքան մեծ տարածքով, որ ձեռնտու չէր նաեւ Ռուսաստանին: Իհարկե, կարծում եմ` ռուս խաղաղապահ զորքերը պետք է այնտեղ հայտնվեին շատ ավելի վաղ: Սակայն, այնպես չէ, որ խաղաղապահները ցանկացան եւ եկան, դրան նախորդում են քաղաքական պրոցեսներ, որոնք համակցվում են նաեւ միջազգային իրավունքի հետ: ՌԴ-ն չէր կարող իրեն ազատ զգալ այս հակամարտության մեջ, այլ կաշկանդված էր միջազգային իրավուքներով: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ ռուս խաղաղապահները եկան: Իսկ ուրախ չեմ, որ նրանք եկան Շուշիի համար պայքարից հետո, երբ ադրբեջանական զորքերը մտել էին արդեն Հադրութ եւ այն քաղաքներ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի կորցնել: Սա պետք է ցավ լինի նաեւ Ռուսաստանի համար եւս այնքան, որքան Հայաստանի համար է: Ես սա ընդունում եմ, որպես Ռուսաստանի կորուստ եւս: Իսկ իմ խոսքերն այն մասին, որ ես հայ չեմ, բայց մենք կհաղթենք, անկեղծ էին: Հավատում էի հաղթանակին: Չեմ կարծում, որ Հայաստանը մինչեւ վերջ պարտվեց: Եվ մենք ասելով` նկատի ունեի ինձ եւ Արցախի ժողովրդին, նկատի չունեի Արցախի պաշտպանական բանակին, ռուս խաղաղապահներին կամ այս կամ այն երկրի քաղաքական էլիտային: Ասել եմ եւ էլի կասեմ` այս պատերազմում աջակցում եմ Արցախի ժողովրդին եւ ոչ մի քաղաքական ուժի: Սա ինձ համար սկզբունքային է եւ շատ կարեւոր: Ես ընկերաբար կապված եմ այդ մարդկանց հետ, հիացած եմ նրանց քաջությունից, ոգու ուժից, այդ պատճառով էլ նրանք ինձ հարազատ են: Մինչեւ այժմ էլ կարծում եմ, որ մենք կհաղթենք:

– Հետաքրքիր է` ինչպե՞ս Ձեզ ընդունեցին ի սկզբանե Արցախում` մինչեւ կդառնայիք հայ ժողովրդի սիրելի լրագրողը:

– Ինձ համար Արցախի բնակիչները շատ ավելի ռուս են, քան այն ռուսները, որոնք ապրում են Մոսկվայում կամ այլ խոշոր քաղաքներում: Մեկ ամիս ապրել եմ Արցախում եւ կարծում եմ` ոչ մի Արցախի բնակիչ ինձ դրա համար չի դատապարտի, բայց իրապես նրանք ավելի ռուս են, քան որոշ ռուսներ: Ես այդպես կարող եմ ասել երբեմն նաեւ սերբերի մասին: Նրանք իրոք հետեւում են ռուսական մշակույթին, Ռուսաստանին, ընդունում են մաքսիմալ լուրջ եւ սրտամոտ: Այնտեղ ամեն ոք կարող է ռուսերեն խոսել, հնարավոր է` մենք չենք  գնահատում մեր հայրենիքի ուժն այնքան, որքան այն զգացվում էր այստեղ: Երբ նոր պետություն ես գնում, հաճախ պետք է զգույշ հարաբերվել մարդկանց եւ այլն: Իսկ Արցախում իմ եւ տեղի բնակչության միջեւ երբեք ոչ մի պատնեշ չի առաջացել: Շատ լավ, փոխադարձ ըմբռնում կար: Պատերազմի ժամանակ աշխատում էինք այնտեղ ոչ միայն մենք, այլ նաեւ տասնյակ այլ ռուս լրագրողներ ու մեզ շատ ջերմ էին վերաբերվում: Ոչ ոք մեզնից գումար չէր վերցնում, անգամ վիճում էինք, որ ինչ-որ կերպ վճարենք գոնե բենզինի համար: Աջակցությունն ուղղակի ահռելի էր:

– Այսօր պարտության մեջ շատ են մեղադրում նաեւ բանակին, ասում են` շատերը փախչում էին կռվի դաշտից, ինչն ազդել է պատերազմի նման ելքի վրա: Ըստ Ձեզ` հայկական կողմն ունե՞ր հնարավորություն պահպանել Շուշին:

– Չեմ ուզում միանշանակ լինել եւ ասել, որ բոլորը փախչում էին, բայց, իհարկե, կային խմբեր, որոնք ի վիճակի չէին պայքարել էլիտար ադրբեջանական եւ թուրքական ստորաբաժանումների դեմ: Նրանք, իհարկե, մշտական բանակի ստորաբաժանումներ չէին, երիտասարդ տղաներ էին, ովքեր նույնիսկ զենքը ճիշտ բռնել չգիտեին: Պարզապես, մարդիկ, առանց փորձի,  նետվել էին մարտի` բանակի հետ միասին: Պատերազմի ժամանակ նման դեպքեր լինում են եւ, ճիշտն ասած, այդ մարդկանց չեմ մեղադրում: Շուշիի համար, իհարկե, կարելի էր պայքարել, սակայն ես չգիտեմ հայկական բանակի ռեսուրսը: Այս մասին կարող է ասել Արցախի նախագահը, ՊԲ նախարարը, ՀՀ վարչապետը, ՀՀ պաշտպանության նախարարը: Չգիտեմ` դեռ ինչքան ժամանակ կարող էր դիմադրել Արցախի պաշտպանության բանակը, բայց զինադադարի ստորագրման պահին դեռ Արցախի բանակը պայքարում էր նաեւ Շուշիի ներսում: Համաձայնագրի ստորագրումից հետո` առավոտյան ժամը 9-ին գնացել եւ նկարում էի Շուշիում մեր տղաներին, ովքեր պատրաստ էին մարտի նետվել եւ շարունակել պայքարել Շուշիի համար: Ըստ իս, «Դժոխքի ձոր» կոչվող գաղափարը շատ հաջող էր, եւ նեղ միջանցքն օգտագործվում էր էլիտար ստորաբաժանումներին ոչնչացման համար, որոշ տեղերում ադրբեջանական զորքերը սկսել էին նահանջել: Ինչո՞ւ չհերիքեցին ուժերը այդ օպերացիան ավարտին հասցնելու համար, ինձ հայտնի չէ: Բայց իմ կարծիքով` կարելի էր շարունակել պայքարել, ինչը ռեսուրսների հարց է, որին չեմ տիրապետում:

ԱՎելին՝ այստեղ

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները