Զելենսկին չի բացառում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը


Իրանում ուկրաինական Boeing-737-ի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այն դեռեւս հաստատված չէ: Այդ մասին հունվարի 10-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ինքնաթիռի հրթիռային խոցման վարկածը չի բացառվում, բայց այսօրվա դրությամբ այն հաստատված չէ»,- հայտարարել է նա Telegram-ալիքում: Նախագահն ընդգծել է, որ, հաշվի առնելով ԶԼՄ-ներում պետություների ղեկավարների արած վերջին հայտարարությունները, Կիեւը կոչ է անում միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը կարող Էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված:

Համանման տեսակետ է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Մինչդեռ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով: «Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները