Զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունն ապահովված չէ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ


Զինված ուժերում մահացության դեպքերի տվյալների շուրջ հանրային քննարկումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել։

Գրասենյակի հայտարարությունում, մասնավորապես ասվում է.


«2020 թ. հունվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետեւյալի մասին. «2019 թվականին ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում»:

Ներկայացնելով դիտարկումները՝ դատախազի խորհրդականը նշել է. «ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»:

Զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից հաշվարկվում են զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, եւ որեւէ պատճառաբանություն ընդունելի չի կարող լինել մահվան դեպքերի մասին չհայտնելու համար, որոնք արձանագրել ենք բազմիցս:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ ներկայացնում ենք 2010-2019 թթ. տեղի ունեցած մահացությունները՝ ըստ Կազմակերպության եւ պաշտոնական եւ այլ ոչ պաշտոնական տվյալների.

Առնվազն 5 դեպքի վերաբերյալ 2019 թ․-ին հրապարակում չի եղել:

Ինչ վերաբերում է մահացությունների պատճառներին՝ կարող ենք փաստել, որ 2019 թ. ընթացքում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում նախորդ տարվա համեմատ ընդհանուր մահվան դեպքերը նվազել են 22 %-ով:

Ըստ առանձին պատճառների՝ պատկերը հետեւյալն է. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը՝ 3-ով (43%-ով), դժբախտ պատահարները՝ 5-ով (29%-ով), ավտովթարները նվազել են 2-ով (12%-ով), ինքնասպանությունները՝ 1-ով (9%-ով), առողջական խնդիրների եւ սպանությունների, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացությունների թիվը մնում է անփոփոխ:

Հրադադարի հետեւանքով մահացության ամենաքիչ թիվը գրանցվել է նաեւ 2013 թվականին /հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքեր՝ 5, ինքնասպանություններ՝ 8, սպանություններ՝ 5 /, այդ թվում՝ դիտավորյալ եւ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, ավտովթարներ՝ 4, առողջական խնդիրներ՝ 4, ականի պայթյուն՝ 1, դժբախտ պատահար՝ 1, անհայտ պայմաններում մահացություն՝ 2: 2011 եւ 2014 թվականների դեպքերը տե՛ս աղյուսակ 2-ում/:

Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ զինված ուժերում գրանցված մահացությունների «պատմական մինիմումի» վերաբերյալ՝ արձանագրենք, որ 2019 թվականի համեմատ ավելի քիչ մահացություններ գրանցվել են նաեւ 2011, 2013, 2014 թվականներին։

Բացի հրապարակային ներկայացված՝ զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ գործողություններից՝ զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, առողջապահության վիճակի, գնումների բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ որեւէ հայեցակարգի, ռազմավարության վերաբերյալ քայլեր չեն կատարվել: Նման պայմաններում նույնիսկ մահացության թվի նվազման պատկերը չի կարող համարվել տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված համակարգային խնդիրների լուծման համարժեք ցուցանիշ: Հաշվի առնելով, որ նույնիսկ 2013 թվականին վարչական մեծ ջանքերի գնով հաջողվել էր պատմական նվազագույնի հասցնել մահերի թիվը՝ 31 հոգի (պաշտոնական՝ 30 հոգի), այդ փաստը երաշխիք չհանդիսացավ հետագա տարիներին մահացության թվի կտրուկ աճ գրանցելու համար, որը պայմանավորված էր զինված ուժերում համակարգային փոփոխությունների իրականացման եւ զինված ուժերի նկատմամբ արդյունավետ քաղաքացիական վերահսկողության բացակայությամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ զինված ուժերում մահացության դեպքերով քննության արդյունավետությունը նույնպես ապահովված չէ, եւ մահվան դեպքերի պատճառների վերացման ուղղությամբ համակարգային մոտեցումները շարունակում են մնալ չձեւակերպված եւ չկատարված:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները