Աննախադեպ ֆուտբոլային շաբաթ. Որքան մարդ կտեսնենք «Հանրապետական»-ում

Մարտի 25-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այդ օրը մեր ֆուտբոլիստները կհյուրընկալվեն Լիխտենշտեյնին։ Արդեն մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կխաղա Իսլանդիայի հետ։ Մարտի 31-ին էլ կրկին Երևանում մեր գլխավոր թիմը կմրցի Ռումինիայի հետ։ Փաստորեն, մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հավաքականը կանցկացնի երեք պաշտոնական հանդիպում։ Սա բացառիկ գրաֆիկ է մեր հավաքականի պատմության մեջ։ Ավելի ստույգ՝ Հայաստանի ընտրանին 7 օրվա ընթացքում երբևէ չի անցկացրել երեք պաշտոնական մրցավեճ։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ սկսել է Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումների տոմսերի վաճառքը։ Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է լեցուն լինել միայն 30 տոկոսով։ Այսինքն՝ յուրաքանչյուր խաղում մարզադաշտում ներկա կլինի մոտ 4000 ֆուտբոլասեր։ Ի դեպ, առաջիկա հանդիպումների տոմսերը վաճառվում են առցանց։

Ընտրական նախորդ շրջափոլի համեմատ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերը թանկացել են։ Մասնավորապես, եթե, օրինակ, 2019 թվականին Հայաստան-Իտալիա հանդիպման հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն արժեին 1000 դրամ, ապա այսօր դրանք վաճառվում են կրկնակի թանկ՝ 2000 դրամով։ Ամեն դեպքում կասկած չկա, որ Իսլանդիայի և Ռումինիայի հետ հանդիպումների բոլոր տոմսերը կսպառվեն։ Ինչ խոսք, տևական դադարից հետո ընդամենը 4 հազար ֆուտբոլասերների ներկայությունը դժգոհության ալիք է բարձրացրել, բայց… Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն միայն այս ձևաչափով է թույլատրում երկրպագուների ներկայությունը ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Էստոնիայի հետ հանդիպումն անցկացրեց առանց հանդիսականների։ Մինչդեռ այս հավաքականի հետ Տալլինում կայացած մրցավեճին կրկին 30 տոկոսի չափով ներկա էին ֆուտբոլասերներ։ Թերևս ուրախալի է, որ ՀՀ կառավարությունն առաջիկա հանդիպումներին չի արգելել երկրպագուների ներկայությունը մարզադաշտում։ Ինչպես ընդունված է ասել, երկրպագուների նման ձևաչափով այցելությունը ստադիոն չեղածից լավ է։ Թեկուզ փոքր չափով, այնուամենայնիվ Հայաստանի հավաքականը կունենա աջակցություն։

Վերջին անգամ ֆուտբոլասերը Հայաստանի ազգային հավաքականի հանդիպմանը մարզադաշտից հետևել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին։ Այդ օրը մեր հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մրցեց Հունաստանի հետ և պարտվեց 0։1 հաշվով։ Այդ հանդիպումից 3 օր անց մեր հավաքականը կրեց պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը՝ Պալերմոյում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։ Այդ հանդիպումից հետո, սակայն, մեր հավաքականում իրավիճակ է փոխվել, և հավանականությունը մեծ էր, որ Իսլանդիայի դեմ մրցավեճում «Հանրապետական»-ի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն։

Վերջին պաշտոնական մրցաշարում մեր հավաքականը հաղթող դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնում՝ իրավունք ստանալով խաղալու արդեն B դիվիզիոնում։ Ընդամենը կես տարի առաջ դժվար էր հավատալ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կարող է նման արդյունք գրանցել։ Հոկտեմբերին՝ Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում, մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Բարձրակարգ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականը դրեց ռելսերի վրա, և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։

Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։ Ընդ որում, վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիստների։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, թե ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից՝ Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց ըստ էության նոր հավաքական կազմավորելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարելու։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է
Ամենաընթերցվածները