Նոր որոշում. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին


Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:

Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն գրացվելուց հետո այն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Ըստ էության, այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու կենտրոնների միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական եւ գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ (ներառյալ ռենտգեն եւ ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության եւ արտադրողականության բարձրացումն է, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումն է, առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված եւ արդյունավետ կազմակերպումն է:

Հարկ է նշել նաեւ, որ ՁԻԱՀ-ին զուգորդող ինֆեկցիոն հիվանդությունների գերակշիռ մասի դեպքում անհրաժեշտություն է առաջանում հիվանդի բուժումը կազմակերպել ստացիոնար պայմաններում` Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ինչը պահանջում է երկու կազմակերպությունների մասնագետների համատեղ աշխատանք:

Կենտրոնի միացումը Հիվանդանոցին այդ պարագայում դրականորեն կանդրադառնա հիվանդների բուժման կազմակերպման գործընթացի վրա` բարձրացնելով բուժման արդյունավետությունը:

Մեկ այլ կարեւոր նկատառում է ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ մեր հասարակությունում առայժմ առկա խտրական վերաբերմունքը, որին, մեր կարծիքով, որոշակիորեն նպաստում է այդ վարակի ախտորոշումը եւ բուժումը առանձին հաստատությունում կազմակերպելը: Այսպիսով ակնկալում ենք, որ նկարագրված վերակազմակերպումը կնպաստի նաեւ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդյանց նկատմամբ խարանի եւ խտրականության վերացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» ստեղծվել է Հայաստանի տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման աշխատանքների իրականացման եւ համակարգման նպատակով` իր տեսակով հանդիսանալով միակը հանրապետությունում: Այն իրականացնում է ՀՀ բոլոր քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը եւ ՄԻԱՎ վարակակրության կարգավիճակի մասին վերջնական եզրակացության տրամադրումը, ՁԻԱՀ-ի կլինիկական եւ լաբորատոր ախտորոշումը, ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերիզացիան եւ ամբուլատոր բուժումը:

Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդների շրջանում մահացության առաջատար պատճառներն են՝ տուբերկուլոզը (TB), ծանր բակտերիալ ինֆեկցիաները, կրիպտոկոկային մենինգիտը, տոքսոպլազմոզը, պնեւմոցիստային թոքաբորբը (PCP), ինչպես նաեւ հեպատիտ Ց (hepatitis C):

ՄԻԱՎ վարակի ու ուղեկցող այլ վարակների կառավարումը բարդ եւ դժվարին իրավիճակ է ներկայացնում հիվանդների բուժման եւ խնամքի ողջ շղթայում ներգրավված կլինիկաների համար: Արդյունավետ կառավարումը պահանջում է ուշադրություն յուրաքանչյուր վարակի բուժման վրա՝ հաշվի առնելու բուժման հնարավոր փոխազդեցությունը:

Ուստի, հիվանդանոց ընդունված ՄԻԱՎ-ով վարակված հիվանդները ունեն համալիր հակավիրուսային թերապիայի (ՀՎԹ) կարիք հիվանդանոց ընդունվելուն պես՝ նվազեցնելու դեղորայքային սխալի բարձրացման ռիսկը:

Քանի որ ՄԻԱՎ-ով հիվանդների շրջանում զուգորդող այլ վարակները եւ առողջական կարգավիճակները ունեն բարձր տարածում, ապա ՄԻԱՎ-ով հիվանդների պատշաճ վարման ընթացակագերը պետք է վերանայվեն թե՛ ընդունելության, թե՛ բուժման ու խնամքի բոլոր փուլերում:

ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը» սպասարկում է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ բնակչությանը, այդ թվում՝ զինվորականերին։ Մահճակալային ֆոնդը կազմում է 300 մահճակալ։ Հիվանդանոցն ունի մասնագիտացված` աղիքային, օդա-կաթիլային վարակների, ՄԻԱՎ վարակով հիվանդների, լյարդաբանական, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ։ Կան նաեւ վաղ մանկական եւ ավագ մանկական հասակի հիվանդների, մեծահասակների, զինվորականների առանձնացված բաժանմունքներ, ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտության կաբինետներ, լաբորատորիա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները