Արցախյան հարցի բանակցային գործընթաց. ով է գոհ, ով՝ դժգոհ

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում  տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր. «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»:

Բանակցությունների արդյունքի մասին  ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի հետ:

-Մեր հասարակությունը, կարծես թե, այնքան էլ գոհ չմնաց հանդիպումներից, իսկ ադրբեջանական մամուլում ի՞նչ կարծիքներ են շրջանառվում: Նրանք գո՞հ են բանակցություններից: 

- Ո՛չ, բնականաբար, գոհ չեն։ Ինչպես և մեր հասարակությունը, իրենք գերագնահատված սպասելիքներ ունեն բանակցային գործընթացից․ մոտավորապես այսպես՝ «Մինսկի խումբը պետք է հետ բերի մեր հողերը»։ Հետևաբար, եթե դա չկա, ու իրենց բառով ասած՝ «առաջընթաց» չկա, իրենք մշտապես դժգոհ են։

-Ձեր դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը համաձա՞յն է Փաշինյանի հնչեցրած այն կարծիքի հետ, որ հարցի կարգավորումը պետք է գոհացնի 3 ժողովուրդներին, պետք է նկատել, որ մեր երկրում դրան թերահավատորեն են վերաբերում:

-Ո՛չ, նրանք, առհասարակ, չեն էլ ընդունում, որ երեք կողմ կա, այսինքն, որ Արցախը կարող է կողմ լինել։ Առավել ևս պատրաստ չեն որևէ փոխզիջման։ Նրանց մոտ այդ ձևակերպումը սվիններով է ընդունվում ի սկզբանե, հենց «Արցախի ժողովուրդ» ձևակերպման պատճառով։

-Եթե կարճ ասելու լինենք, ապա՝ բանակցային գործընթացը ո՞ր փուլում է և ի՞նչ տվեցին 3-օրյա բանակցությունները:

-Բանակցային գործընթացը փաստացի երկուստեք վերաֆորմատավորման փորձերի փուլում է։ Փոփոխություներ կան սկսած եզրույթաբանությունից, վերջացրած բանակցային շեշտադրումներով: Անգամ պարզ օրինակ, Բրատիսլավայում նախարարի տեքստում հանդիպող «անվտանգության գծեր» արտահայտությունը, որը նախկինում կոչվում էր «բուֆերային գոտի», «օկուպացված տարածքներ»: Մյուսը՝ Արցախի բանկցային կողմ դառնալու հետևողական պահանջը՝ հենց հայկական կողմից են վկայում վերաֆորմատավորման փորձերի մասին: Այս անգամ նշվեց նաև «հասարակություներին խաղաղության նախապատրաստելը», որը նախկինում ևս չկար, հումանիտար ձեռնարկումները, որոնք ակտիվացել են:

-Իսկ դա լավ է, թե՞ վատ:

-Կախված է վերջնարդյունքից կամ մի որևէ նշմարելի հանգրվանից։ Առայժմ պրոցեսն ընթացքում է:

-Նոր սկզբունքնե՞ր կորդեգրենք:

-Տեսանելի ապագայում դա իրատեսական չէ՝ հաշվի առնելով կողմերի՝ միմյանցից խիստ հեռու բանակցային մոտեցումները և թե՛ Ադրբեջանում, թե՛ Արցախում սպասվող ընտրությունները:

Լուսինե Մարդոյան

 
 
դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները