«Իմ քայլը» շրջանառության մեջ է դրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարումը. կարծիքներ

Ազգային ժողովի կայքում շրջանառության է դրվել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարելու է:

Նշենք, որ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ից, որից հետո ըստ նոր Սահմանադրության՝ ՍԴ 2 դատավոր է ընտրվել՝ Արմեն Դիլանյանը և Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 6 դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել են մինչև 2018-ի ապրիլի 9-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարելու են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվելու են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված դատավորների և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է:

«ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված դատավորների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված դատավորները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 դատավոր) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 դատավոր) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի դատավորը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով»,- նշված է նախագծում:

Սահմանադրության փոփոխության նախագծին կից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվելու Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը. տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է Սահմանադրության համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը, ինչպես նաև Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Նշենք, որ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն, հենց այդքան պատգամավոր էլ ունի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Փաստաբան Ամրամ Մակինյանը նախագծի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորհրդարանական մեծամասնությունը շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիման վրա ՀՀ-ում մեկ քաղաքական ուժ միանձնյա կերպով փոխելու է Սահմանադրությունը և դադարեցնելու է Սահմանադրական դատարանի գործունեությունը։ Միջին իրավագիտակցություն ունեցող ցանկացած անձ հիանալի կերպով գիտակցում է «Իմ քայլը» խմբակցության քայլերի բացասական հետևանքները մեր պետականության վրա։ Հարգելի իրավաբան գործընկերներ, երբևէ որևէ դասագրքում կարդացել կամ տեսել եք Ազգային ժողովի կողմից սահմանադրական կարգի տապալման նման առերևույթ օրինակ»։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը «Իմ քայլը» խմբակցության կողմից «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքն շրջանառության մեջ դնելը համարում է իրավական անարխիային տրված ընթացք. «Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ... Իրավական անարխիային, այնուամենայնիվ, ընթացք է տրվում։ Սահմանադրության փոփոխությունները կատարում են ՕՐԵՆՔԻ նախագծով. սա իրավական տեխնիկայի հերթական «գլուխգործոցն» է։ Նոր կարգավորում են ուզում սահմանել Սահմանադրության արդեն իսկ գործող և ուժի մեջ մտած գլխի համար, ինչը, նախ՝ անգամ հասարակ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում, ապա իրավական տեխնիկայի, իրավամեկնաբանման կանոնների համատեքստում փոփոխության ենթակա չէ, բայց իրավական պետության սկզբունքներն այլևս արդիական չեն մեր պետության համար»,- գրել է Գոհար Մելոյանը:

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ներկայացված հակապետական նախագծի ընդունման դեպքում «Իմ քայլի» պատգամավորները հետագայում սերունդների առաջ պետք է պատասխան տան, թե ինչու ստեղծեցին այնպիսի նախադեպ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չկարողացավ ունենալ անկախ դատական իշխանություն. «Ներկայացրել են Սահմանադրության փոփոխության այնպիսի նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ-ն կդառնա միապետություն՝ ձևական ժողովրդավարական մարմիններով»,- ասվում է իրավապաշտպանի գրառման մեջ:

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, նաև փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում:

«Բանն այն է, որ չի կարող ՍԴ դատավորների պաշտոնավարումը դադարել: Նրանք փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց սպառել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Հարությունյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները