Վերադարձ դեպի Լուսին. ՆԱՍԱ-ն մարտից կսկսի լուսնային նոր առաքելության համար տիեզերագնացներ ընտրել

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) այս տարվա մարտից կսկսի լուսնային նոր «Արտեմիս» առաքելության իրագործման նպատակով տիեզերագնացների ընտրության գործընթացը:

Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական կայքում, դիմումներն ընդունվելու են մարտի 2-31-ը: Այնուհետև ՆԱՍԱ-ի մասնագետները դիմորդների միջից կընտրեն հարմար թեկնածուներին, որպեսզի հետագա տարիներին նրանց նախապատրաստեն լուսնային առաքելությանը:

Ըստ գործակալության պահանջների՝ թեկնածուները պետք է լինեն ԱՄՆ քաղաքացի, ինժեներիայի, կենսաբանության, ֆիզիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, մաթեմատիկայի ոլորտներում ունենան բարձրագույն կրթություն, օդաչուական դպրոցի կամ էլ բժշկության բնագավառում ասպիրանտուրայի ավարտական դիպլոմ:

Կայքում նշվում է, որ եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, ապա տիեզերագնացները Լուսնի վրա վայրէջք կկատարեն արդեն 2024թ., ինչից հետո կտրվի մարդկանց Մարս մոլորակ ուղարկելու հավակնոտ ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ՆԱՍԱ-ն Մարսի հետ կապված ծրագիրը մտադիր է իրականացնել 2030-ական թվականների կեսերին:

Ներկայում ՆԱՍԱ-ն ունի 48 տիեզերագնաց:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից կոչ էր արել ամբողջապես ֆինանսավորել ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը:

Թրամփն ընդգծել էր, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ դեպի Լուսին:

«Խնդրում եմ Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու, և սա օգտագործելով որպես արձակման հարթակ՝ երաշխավորելու համար, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,-ասել է նախագահը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները