Տնտեսական հանցագործությունների և պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 931 քրեական գործ (այդ թվում 279-ը՝ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում), ինչը մոտ 37% ավելի է 2018թ. համեմատ: Բացի հարուցված քրեական գործերից, վարույթ է ընդունվել 269 քրեական գործ (2018թ.-177): Վերջինս պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների նկատմամբ հանրային շրջանակների վստահության մակարդակի բարձրացմամբ և վերջինների հետ ակտիվ համագործակցությամբ, այնպես էլ արդյունավետ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացմամբ:

 

Ընդհանուր առմամբ 2019թ. վարությում քննվել է նշված բնույթի 1200 քրեական գործ (580-ը ՀՀ ՊԵԿ քննչական վարչության) 2018թ. 857-ի դիմաց: Այսինքն 2019թ. նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը միայն տնտեսական բնույթի գործերի առումով ավելացել է 40 տոկոսով: Այդ պայմաններում, սակայն, հաջողվել է տարվա ընթացքում ավարտել 2018թ. համեմատ 8.5%-ով ավելի քրեական գործերի քննություններ, այսինքն այդ չափով ավելի քիչ անավարտ գործեր են փոխանցվել հաջորդ տարի:

 

Վարույթն ավարտված 31 քրեական գործ՝ 39 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ընդ որում՝ 2018թ. համեմատ (22 գործ՝ 29 անձի վերաբերյալ) հաշվետու տարվա ընթացքում դատարան ուղարկված գործերն ավելացել են 8-ով կամ 36%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 10-ով կամ 34.5%-ով:

 

Դատարաններում քննված տնտեսական բնույթի գործերից 16-ով 18 անձ դատապարտվել է, որից 14-ը՝ ազատազրկման: Ընդ որում՝ մեղադրական դատավճռով ավարտված գործերը 2018թ. համեմատ ավելի են եղել 23%-ով, իսկ դատապարտված անձինք՝ 29%-ով:

 

2019թ. ընթացքում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում ավարտված վարույթներով, տարվա ընթացքում քննվող քրեական գործերով հայտնաբեված պետությանը պատճառված վնասը կազմել է 21.1 մլրդ ՀՀ դրամ (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 15.9մլրդ): Դրանից վերականգնվել է 9.5 մլրդ դրամը (որից միայն ՊԵԿ քննչական վարչության կողմից՝ 8.6մլրդ ՀՀ դրամ): Համեմատության համար նշենք, որ 2018թ. այս բնույթի հանցագործություններով պետությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել էր 19.4մլրդ դրամ կամ 8.8 տոկոսով պակաս, որից վերականգնվել է 8.6մլրդ ՀՀ դրամը, կամ 10.5 տոկոսով պակաս:

 

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2019թ. ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 2.6մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

 

 Բացի վերոնշյալը, քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 160 մլն ՀՀ դրամ հօգուտ պետբյուջե բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի վերոնշյալ արդյունքները մեծապես պայմանավորված են եղել մի կողմից ստվերային տնտեսության դեմ տարվող պետական քաղաքականությամբ, մյուս կողմից՝ քրեական հետապնդման մարմինների հետևողական, պլանավորված և համագործակցված գործողություններով:

 

Հատկանշական է, որ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 382 գործ, ինչը 188-ով կամ 33%-ով պակաս է 2018թ. ցուցանիշներից: Նվազումը պայմանավորված է մի կողմից իրականացվող արդյունավետ քրեական քաղաքականության, տնտեսվարող սուբյեկտների համար տնեսավարման առավել բարենպաստ պայմանների ստեղծման, դրանով պայմանավորված՝ նաև հանցավոր ճանապարհով հարկերի, տուրքերի կամ այլ վճարների վճարումից խուսափելուց ձեռնպահ մնալու հանգամանքով: Դրան նպաստել են նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում վերացել են որոշ հարկատեսակներ և պարտադիր այլ վճարներ, կամ ֆիզիկական անձիք ազատվել են նախկինում հարկման ենթակա որոշակի գործարքներից: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել են հստակ չափորոշիչներ վերոնշյալ հանցատեսակով վարույթ նախաձեռնելու հիմքերի մասով, որոնց հաղթահարման դեպքում միայն նախապատրաստվել են նյութեր:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները