Ցեղասպանության ճանաչման համար հայ մտավորականները շնորհակալություն հայտնեցին ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

Մի խումբ հայ մտավորականներ փետրվարի 26-ին այցելեցին ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն, հանդիպեցին դեսպանին և շնորհակալություն հայտնեցին Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

 

Նրանց թվում էին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և այլք:

 

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է այս պատմական պահին Սիրիան Հայաստանում ներկայացնելը:

 

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել: Բոլորը մեկ հարց էին տալիս, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այս պահին: Իմ պատասխանը միշտ եղել է այն, որ երբ Սիրիան իր դռներն է բացել և ընդունել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, դա արդեն իսկ կատարվածի ճանաչում է եղել: Իսկ Սիրիայի խորհրդարանի որոշումը քաղաքական ճանաչում էր»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ հպարտ է, որ սիրիահայերը Սիրիայի անկյունաքարերից են:

 

Նրա խոսքով` հայ մտավորականների այցը դեսպանություն իրենց համար պատիվ է: «Ես այստեղ զգում եմ ինձ այնպես, ինչպես Սիրիայում իմ ընտանիքի հետ: Հայաստանի կառավարությունը, կուսակցությունները, ժողովուրդը բարեկամական վերաբերմունք ունեն Սիրիայի հանդեպ: Այդ է վկայում նաև Հայկական հումանիտար առաքելության օգնությունը, որն ահռելի գործ է իրականացնում Սիրիայում: Հայերը միշտ իրենց բարեկամների կողքին են, և մեր բարեկամական հարաբերությունները միշտ էլ ամուր հիմքերի վրա են եղել: Ուր էլ հայերը գնան միշտ առանձնահատուկ ու առաջնային տեղ են զբաղեցնելու: Ինչ աշխատանք էլ, որ անեն, դա յուրահատուկ կանեն»,-նշեց Մոհամմեդ Հաջ Իբրահիմը և հիշատակեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանին, որը մեծ ջանք է գործադրել և ներդրում ունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում:

 

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարի ինստիտուտում հյուրընկալել են Սիրիայի մի խումբ պատգամավորների: «Կարևոր զրույց ունեցանք Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք մեր փոքր ներդրումն արեցինք Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացում: Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելը կարևոր է, քանի որ Սիրիան մուսուլմանական երկիր է: Դա ճանապարհ է բացում իսլամական աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման համար»,-նշեց Սաֆրաստյանն ու հավելեց, որ իսլամական աշխարհը սկսում է կամաց-կամաց դատապարտել մեր ցեղասպանությունը, որովհետև այն կրոն չի ճանաչում, այն հանցագործություն է մարդկության դեմ:

 

Նա համոզված է, որ Լիբանանից, Սիրիայից հետո նաև այլ իսլամական երկրները կդատապարտեն ծանրագույն հանցագործությունը: Ըստ Սաֆրաստյանի` բանաձևը քաղաքական, աշխարհաքաղաքական հաշվարկների արդյունքն է, բայց բանաձևի ընդունման գործում մեծ դերակատարում ունեցան Սիրիայի մեր հայրենակիցները, մասնավորապես Նորա Արիսյանը:

 

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը ներկայացրել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը, որի անդամ է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները