Պետք է արդյո՞ք պատերազմ Ռուսաստանին, և ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը

«Օրերս New York Times-ը հայտնել էր Ուկրաինայից ռուս դիվանագետների ընտանիքների տարհանման մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել էր այդ տեղեկատվությունը ՝ հայտարարելով, որ «Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով», ոչ մի բառ չնշելով դիվանագետների ընտանիքների վերաբերյալ, հենց որոնց մասին ասվում էր NYT-ի հրապարակման մեջ։ Այսօր այդ տեղեկությունը հաստատվել է։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլև զորքերի տեղաշարժի վերաբերյալ, խոսում է միայն պատրաստվող պատերազմի մասին։ Ըստ ամենայնի, Ռուսաստանին ակտիվորեն ներքաշում են այս պատերազմի մեջ։ Ըստ էության, Ռուսաստանին անկյուն են գցում ՝ ընտրություն չթողնելով, չէ որ երբ ՌԴ-ն գործում է սեփական նախաձեռնությամբ, նրանք շատ չեն խոսում։ Մենք բոլորս հիշում ենք Ղրիմը, այդ գործողության նախապատրաստությունն անցել է առավելագույն գաղտնիության պայմաններում։

Իսկ այսօր մենք անընդհատ լսում ենք բարձրագոչ հայտարարություններ, մասնավորապես արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Եթե հաշվի առնենք, որ Լավրովի արտահայտություններն ուղղված էին ներքին լսարանին (չէ որ արտաքին խաղացողները դրան ոչ մի կերպ չարձագանքեցին), դա ապացուցում է, որ Ռուսաստանը հակամարտության նախաձեռնողը չէ, սակայն հենց դա են փորձում մարդկանց ուղեղները մտցնել արևմտյան լրատվամիջոցները։
Պետք է արդյո՞ք պատերազմ Ռուսաստանին, և ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը։

Հաշվի առնելով դաշնակից երկրներում աճող ռուսատյացությունը և աճող թուրքական (համարիր` բրիտանական) ազդեցությունը, հաղթական պատերազմը խիստ անհրաժեշտ է։ Եվ հետաձգված հակամարտությունների պրակտիկան ոչինչ չի տալիս, բացի մեծացող ու շատ ավելի լուրջ խնդիրներից: Հաշվի առնելով մեծ թվով ներքին խնդիրները, իրավիճակը Ռուսաստանի համար ուրվագծվում է չափազանց վատ, և, իմ կարծիքով, հակամարտությունը ձգձգելու հնարավորություն չկա, դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ հակամարտությունը Ուկրաինայում հանգեցնելու է սրման հայ-ադրբեջանական սահմանին։ Միանշանակ, դա այդպես է։

Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանին տանում են դեպի պատերազմ, նրան կտանեն առավելագույն հնարավոր ուղղություններով։ Ղազախստանից Ռուսաստանին դուրս հանել և նոր ճակատ բացել դեռ չի ստացվել, իսկ դրա համար անպայման կօգտագործեն Ադրբեջանին։ Սրացումից խուսափել կստացվի միայն մի դեպքում. եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը լուծվի շատ կարճ ժամանակահատվածում՝ 3-4 օրում, ապա հայ-ադրբեջանական սահմանին սրացման սպասել չարժե, հակառակ դեպքում` այն անխուսափելի կլինի։

Այստեղ մեկ ԲԱՅՑ կա։ Ադրբեջանական բանակը ոչ մի շանս չունի ներկա եղանակային պայմաններում և նրանք շատ կցանկանային սպասել մինչև գարուն, մյուս կողմից, որոշ ռազմական հաջողությունները Հայաստանում, հավանաբար, հակամարտության ինքնանպատակ չեն լինի, այստեղ հակամարտությունը կլինի հանուն հակամարտության։ Ընդ որում, հենց դա կարող է դառնալ հայկական ընդդիմության համար այն X ժամը, երբ նրանք արդեն կամք կդրսևորեն և կգնան դավաճանական իշխանությունը տապալելու իրական գործողությունների։

Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, հենց պատերազմը կարող է փրկություն դառնալ, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար»։
Միկա Բադալյան

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»
Ամենաընթերցվածները