Ըստ լուրերի՝ Կապանի մի քանի դիրքից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն. ՊՆ-ից որևէ պաշտոնական արձագանք չկա. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին: Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին Շաբաթվա սկզբնամասում, հայկական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել: Այս մասին լրատվականներին տեղեկացրել էին հանքի աշխատակիցները։ Սակայն ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և իրավիճակը կայուն է ու գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: Շաբաթվա ընթացքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարություններ են տարածվել (փետրվարի 9-ին և փետրվարի 11-ին), թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի, ինչպես նաև Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքերում էլ, ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների տարածած տեղեկությունները։ Շաբաթվա ընթացքում ՀՀ ՄԻՊ-ը այցեր է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր և փաստահավաք աշխատանքների մանրամասներ հրապարակել։ Մասնավորապես, ըստ պաշտպանի, Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով։ Երեկ մամուլում և սոցիալական ցանցում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ, մասնավորապես Սյունիքի Կապան քաղաքի հատվածում սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ։ Ըստ լրատվամիջոցների, Կապանի մի քանի դիրքերից հայկական ստորաբաժանումները պետք է ետ քաշվեն։ Մինչ այս պահը տվյալ տեղեկատվության կապակցությամբ որևէ պաշտոնական արձագանք չկա մեր պաշտպանական գերատեսչության կողմից։ Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին Փետրվարի 7-ին 8 հայ ռազմագերիներ են վերադարձվել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ, փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ են հայ ռազմագերիները վերադարձել Հայաստան։ Ըստ տեղեկությունների, նոյեմբերի 16-ին գերեվարված բոլոր տղաները վերադարձվել են։ Հայրենիք վերադարձած ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Նրանցից 6-ը նույն օրը վերադարձել են իրենց ընտանիքներ, իսկ 2 ժամկետային զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն՝ հետագա ծառայությունը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզում գերեվարվել էր 32 հայ զինծառայող։ Մինչ փետրվարի 7-ը նշված 32 զինծառայողներից հայրենիք էր վերադարձել 26-ը, որոնցից 6-ին առաջադրվել էին մեղադրանքներ։ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։ Ադրբեջանական կողմը, վերադարձնելով 8 ռազմագերիներին, հայտնել էր, որ Հայաստանը պարտավորվել է գերիների դիմաց տեղեկություններ տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը այդ առնչությամբ նշել է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ «Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»,-ասել է նա։ «Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է։ ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը հայ գերիների վերադարձը համարել է կարևոր մարդասիրական ժեստ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- հավելել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս թվիթթերի իր էջում անդրադարձել է Բաքվից Երևան վերադարձած ռազմագերիների թեմային՝ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին՝ հայ գերիների վերադարձի համար։ Փետրվարի 9-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի հետևանքով ունենք 3812 զոհ։ Զոհերից 3736-ը զինծառայող է, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Փաշինյանը նշել է, որ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է, որոնցից 196-ը զինծառայող է, իսկ 21-ը քաղաքացիական անձ։

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժած Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ Փաշինյան Schiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով «Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասին Ինչպես են ծեծում Դոն Պիպոյին Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս
Ամենաընթերցվածները