Հայաստանում էժան ու հին մեքենաները կտրուկ թանկացել են

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում, օրինակ, եվրոպական, ամերիկյան կամ արևելյան երկրների արտադրության ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Օրինակ՝ հեռախոսների, այդ թվում՝ iPhone-ի գնը նվազագույնը 30 տոկոս աճել է։ Նույնկերպ կենցաղային այլ ապրանքներն են թանկացել, որոնք այլևս չեն վաճառվելու ՌԴ-ում՝ պայմանավորված տնտեսական բնույթի սանկցիաներով։ Նույն կերպ արտասահմանյան արտադրության մեքենաներն են թանկացել Ռուսաստանում։

Եւ եթե Ռուսաստանում ոչ տեղական արտադրության ապրանքների կտրուկ գնաճը հիմնավորված է և բացատրվում է Եվրոպայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների կիրառած սանկցիաներով, ապա անհասկանալի է, թե ինչու են Հայաստանում կտրուկ թանկացել, օրինակ, ավտոմեքենաները, այն էլ՝ ոչ թե նոր, այլ երկրոդային շուկայի տարեթվով հին ավտոմեքենաները։

Ընդ որում՝ որքան հին է ավտոմեքենան, այնքան ավելի մեծ է գնաճը, ինչը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, հատկապես, երբ խոսքը ռետրո հնության մեքենաների մասին չէ։

Օրինակ՝ 1995-2000 թթ, արտադրության Mercedes C-Class-ների գինն այսօր միջինը 1000-1500 դոլարով բարձրացել է։ Օրինակ, մինչև վերջերս այս Mercedes-ները, որոնք թեև ամուր ու դիմացկուն մեքենաներ են, բայց արդեն համարվում են իրենց դարն ապրած փոխադրամիջոցներ, վաճառում էին միջինը 3500 դոլարով, նույնիսկ ավելի քիչ։ Այսօր դրանք առաջարկվում են 4500-5500 դոարով, նույնիսկ մի բան էլ՝ բարձր։ Նույնը նաև 1998-2005 թթ․ արտադրության E46 թափքով BMW 3-Series-ի դեպքում է՝ դարձյալ միջինը 4500 դոլար և ավելի գին են պահանջում, մինչդեռ մեկ-երկու ամիս առաջ դրանք ավելի ցածր գնով էին վաճառվում։

Միջինը 1000 դոլարով բարձրացել են նաև Հայաստանում բյուջետային դասի ամենապահանջված մեքենաներից մեկի՝ Nissan Tiida-ի գները: Կախված տարեթևից՝ այս մեքենաներն այսօր շուկայում առաջարկվում են 4000 դոլարից սկսած՝ մինչև 5000, 5500, նույնիսկ ավելի։ Մինչդեռ նախկինում այս մեքենաները կարելի էր ձեռք բերել 3000-3500 դոլարի սահմաններում։ Մի քիչ ավելի բարձր սեգմենտի մեքենաներն էլ, որոնց գինը նախկինում 6000-7000 դոլարի սահմաններում էր, այսօր դարձել են 8000-9000 դոլար։

Հիմնական գնաճը, սակայն, զգացվում է միջին դասի ու ցածր գնային սեգմենտի (4000-8000 դոլար ) մի քիչ ավելի բարձր դասի, բայց ոչ լրիվ նոր մեքենաների վրա (միջինը 8000-15000 դոլար)։ Ավելի թանկարժեք մեքենաները հիմնականում պահպանել են իրենց գները։

Այս ամենի համար այս պահին մեկ բացատրություն կա՝ պատերազմի հետևանքով ՌԴ քաղաքացիների մեծ հոսքը Հայաստան։ Հայաստանցիները հույս ունեն, որ ռուսները Հայաստանում կսկսեն մեծ թվով մեքենաներ գնել, որոշները՝ այստեղ վարելու, որոշներն էլ ՌԴ տեղափոխելու նպատակով, ուստի առիթից օգտվել և բարձրացրել են գները

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a0de07e0477471b2ac941f3407975eef

 

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը
Ամենաընթերցվածները