Խայտառակություն Զվարթնոց օդանավակայանում

Խայտառակ երևույթների պակաս Հայաստանը չունի:
Ուրեմն, «Զվարթնոց» օդանավակայանը (Zvartnots International Airport Զվարթնոց Միջազգային Օդանավակայան (EVN) ժամանման սրահ ունի, որտեղ, իբր կորոնավիրուսի պատճառով, սովորական մահկանացուների մուտքն արգելված է: Ոստիկանները հետևում են, որ դիմավորողները ժամանողներին դրսում դիմավորեն (՞): Սա անհասկանալի խայտառակություններից է, սակայն այժմ դրա մասին չեմ պատմում: Օդանավակայանի ժամանման սրահում մի շարք հիմնարկներ են գործում, օրինակ՝ «ՀայՓոստ»-ը, ինչ-որ բանկ և այլն:

Որպեսզի սովորական մահկանացուն, որի մուտքը ժամանման սրահ արգելված է, օգտվի սրահում գտնվող այդ հիմնարկների
ծառայություններից, պետք է անձնագիր կամ անձը հաստատող նկարով փաստաթուղթ (օրինակ՝ վարորդական իրավունքի վկայական) ներկայացնի ժամանման սրահում գտնվող անհասկանալի անձին, վերջինիս մոտ թողնի ներկայացրած փաստաթուղթը, նրանից վերցնի համարակալած անվանաքարտը (բեյջ) և գնա իր գործերով: Այժմ պատկերացնենք, որ մահկանացուն ցանկանում է բանկ մտնել, որտեղ վերջինիցս նույնպես փաստաթուղթ է պահանջվելու:

Այսինքն, «Զվարթնոց» օդանավակայան գնալիս, սովորական մահկանացուն պետք է իր մոտ ունենա մի քանի նկարով փաստաթուղթ (՞): Դրանից բացի՝ նկարագրածս մահկանացուն կարող է նաև չգնալ նախապես մատնանշած՝ ժամանման սրահում գտնվող հիմնարկ: Եվ ընդհանրապես, կարող է որևէ տեղ չգնալ: Կարևորը՝ ի պահ տրամադրել փաստաթուղթ և ստանալ անվանաքարտ (բեյջ): Ի դեպ, փաստաթուղթ վերցնող և անվանաքարտ (բեյջ) տրամադրող անհասկանալի անձն ինքն անվանաքարտ (բեյջ) չունի:

Այժմ, մի քանի նկատառում՝
1. Արդյո՞ք փաստաթղթի փոխարեն տրվող անվանաքարտը (բեյջ) մահկանացուին պաշտպանում է կորոնավիրուսից (չէ, որ անվանաքարտով կարելի է մտնել ժամանման սրահ, իսկ փաստաթղթով կամ առանց դրա՝ ոչ)

2. Արդյո՞ք փաստաթղթեր հավաքագրող և փոխարենն անվանաքարտ (բեյջ) տրամադրող անհասկանալի անձն իրավունք ունի նման անհասկանալի գործով զբաղվել:

3. Արդյո՞ք փաստաթղթեր հավաքագրող և փոխարենն անվանաքարտ (բեյջ) տրամադրող անձն իրավունք ունի ծանոթանալ անձանց անհատական տվյալներին և մշակել անձանց անհատական տվյալները:

4. Արդյո՞ք փաստաթղթեր հավաքագրող և փոխարենն անվանաքարտ (բեյջ) տրամադրող անձը «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակից է:
Մտահոգություններս հիմնավոր են: Եթե «Զվարթնոց» օդանավակայանից չստացվի այս երևույթի ողջամիտ բացատրությունը, ապա իրավունք կունենամ մտածելու, որ օդանավակայանում հավաքում, մշակում են և երրորդ անձանց են (միգուցե այլ պետություններին) փոխանցում ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1453 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները