Հայաստանի նախապայմանները Բաքվին

Բաքուն 5 կետանոց վերջնագիր է ներկայացրել Հայաստանին, Մոսկվայի հետ համաձայնությամբ, որն արեւմտյան ճակատում խրվելուն զուգահեռ փորձում է արագացնել «կարգավորումը» Կովկասում, այն է՝ Հայաստանի կապիտուլյացիան եւ հայկական պետականության ոչնչացումը։ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցի եւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ճեպազրույցի բովանդակությունը դրա վկայությունն է։ Բաքվի հետ «առանց նախապայմանների խաղաղության պայմանագրի» մասին Քպ-ական իշխանության հայտարարությունները երաշխիքներ են Մոսկվային ու Բաքվին։ Ռուսանպաստ քաղաքական-մեդիա շրջանակներն ամրացնում են այս երաշխիքներն իրենց նախաձեռնություններով․ Արցախի իրավիճակի շուրջ ՀՀ խորհրդարանում ներկայացված «ընդդիմադիր» խմբակցությունների ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծում խոսվում է ամեն ինչի մասին, բացի գլխավորից՝ Արցախի ճանաչման եւ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդիրներից։ Այսինքն, ներկայիս իրավիճակի ակունքը եւ պատճառները թողած՝ քննարկվում են հետեւանքները «միջազգային հանրությանը դիմելու» եւ «ռուս խաղաղապահների հեղինակությունը պահելու» ողորմելի ձեւակերպումներով։   Համարժեք քաղաքական համակարգի պարագային Բաքվի վերջնագիրը պարզապես նվեր կլիներ՝ ռուս-թուրքական «եռակողմ» աքցանից դուրս գալու եւ սեփական իրավունքներն ու պահանջները ձեւակերպելու համար։ Եվ ի պատասխան՝ ներկայացնելու սեփական նախապայմանները, որի փաթեթը նույն միջազգային իրավական բեքգրաունդի տեսակետից շատ ավելի լուրջ է, մասնավորաբար՝ 1921-ի ռուս-թուրքական ոճրի եւ Հայաստանի ռուս-թուրքական օկուպացիայի միջազգային ճանաչման հիմքով։ Խորհրդարանը կազմող ուժերը, դրա ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով դրանով պետք է զբաղվեին, ոչ թե նողկալի «բանավեճերով» ու կապիկություններով։ Հասկանալի է թե ինչու չեն զբաղվում՝ Կոպիրկինյան մանդատը պարտավորեցնող է։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները