Ինչ արտակարգ դեպքեր են եղել. ԱԻՆ-ը արգելափակված մեքենաների մասին 136 զանգ է ստացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհներին խցանված ավտոմեքենաների վերաբերյալ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը:
«Առատ ձյուն է տեղացել բոլոր մարզերում, բայց զանգերի մեծ մասը ստացվել է Սյունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերից։ Ընդհանուր առմամբ 136 ահազանգ է ստացվել արգելափակված մեքենաների վերաբերյալ, անվտանգ տարածք է տեղափոխվել ավելի քան 520 տրանսպորտային միջոց և 1309 քաղաքացի»,- ասել է նա ։

Մկրտչյանը նշեց, որ արձանագրվել է նաև դեպք, երբ շտապօգնության մեքենան չէր կարողացել հասնել Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղ, որտեղ մեկ տարեկան երեխային բժշկական օգնություն էր անհրաժեշտ: Փրկարարներն օգնել են երեխային տեղափոխել Թալինի ԲԿ։ Բացի այդ, Սյունիքի մարզում արգելափակվել են իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսները, և փրկարարներն օգնել են նրանց հասնել Կապան ու Վայք:

Ճանապարհին մնացել են նաև բեռնատարներ, որոնց վարորդներին համոզել են ու իջեցրել են մոտակա բնակավայր, այն պայմանով, որ ճանապարհների բացվելուց հետո կկարողանան մոտենալ իրենց տրանսպորտային միջոցներին։

Նշենք, որ հիդրոօդերևութաբանության ծառայությունը հայտնել է, որ վերջին 3 օրվա ընթացքում աննախադեպ ծավալի տեղումներ են գրանցվել։ Երևանի քաղաքապետարանն էլ մտահոգություն է հայտնել, որ մայրաքաղաքի փողոցներում ցանվող աղ ու ավազը ձյան տեղումների շարունակվելու դեպքում կարող է չբավարարել։

ՃԿԱԿ պետի խոսքով, ամեն տարի ավտոճանապարհների առավել վտանգավոր վայրերում հենակետեր են ստեղծվում, որպեսզի հնարավոր լինի արագ աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին։

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ
«Ձնաբքի ժամանակ մեր փրկարարներնը նրանց ուղեկցում են հենակետեր, այնտեղ նրանց տաք սննդով ու թեյով ապահովում են, մինչև եղանակային պայմանների բարելավումը։ Ռեսուրսների խնդիր չունենք, անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև անձնակազմի այն անդամներին, որոնք այդ պահին հերթափոխի չեն»,– ասաց Մկրտչյանը։
ՓԾ գնդապետը շեշտեց` ահազանգեր են եղել նաև առատ ձյան պատճառով տեղի ունեցած փլուզումների մասին։ Դիլիջանում փլուզվել է անասնագոմի տանիք, Ստեփանավանում էլ 130 քմ սեփական տան տանիքը կարող էր փլուզվել, վտանգ կար, սակայն փրկարար ծառայողները կանխել են։

Մկրտչյանը ներկայացրեց նաև հունվար–մարտ ամիսներին տեղի ունեցած արտակարգ պատահարների վիճակագրությունը։ Մասնավորապես, արձանագրվել է 654 արտակարգ դեպք։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 դեպք։ Ընթացիկ տարում փրկարարները ձյան մեջ արգելափակվելուց հետո դուրս են բերել 1520 տրանսպորտային միջոց և 2712 քաղաքացու, իսկ անցյալ տարի՝ 1702 ավտոմեքենա և 1520 քաղաքացու:

Հիշեցնենք` օդերևութաբանների կանխատեսումներով` Երևանում մարտի 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

դիտվել է 544 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները