«Մարտի 1», թե՞ Արցախում սպասվող ընտրություններ. ինչո՞ւ հեռացվեց Մովսես Հակոբյանը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից, Կամո Քոչունցին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Վաչագան Ներսիսյանին գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել 2018-ի մայիսի 24-ին։ Եթե այսպիսով Փաշինյանը փորձում է ձերբազատվել նախորդ ռեժիմի կադրերից, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ դա ավելի վաղ չէր անում, ինչո՞ւ էր Հակոբյանին Նոր Հայաստանում նման բարձր պաշտոն տալիս: Հակոբյանին հեռացնելու պատճառները կարող են տարբեր լինել, սակայն, ըստ էության, ամենահավանական պատճառն այն է, որ Հակոբյանին չներեցին վերջին շրջանում արված մեսիջները, հատկապես, Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների քննադատությունը: Հակոբյանին հնարավոր է չներվեց նաև «Մարտի 1»-ի գործով տրված ցուցմունքը, որտեղ վերջինս պնդել է, որ այդ օրերին Արցախից զորքեր Երևան չեն բերվել: Ըստ էության, ի տարբերություն օրինակ նույն Օգանովսկու՝ Հակոբյանը չի ցանկացել ցուցմունք տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Կա նաև մեկ այլ հնարավոր պատճառ և այն նույնպես կապված է «Մարտի 1»-ի քրեական գործի հետ: Հավանական է, որ գործի քննության արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք ուղղակիորեն թիրախավորում են Հակոբյանին և վերջինիս արդեն չի օգնի անգամ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապը: Հատկապես, որ Հակոբյանին մեղադրանք առաջադրելը կարող է արթնացնել «Մարտի 1»-ի քնած գործը: Իշխանության մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես, «Իմ քայլ»-ից Հայկ Գևորգյանը, Անդրանիկ Քոչարյանը խոսում են 2016-ին բանակում առկա թալանի մասին՝ պայմանավորված պատերազմի հավանականության մասին՝ անուղղակիորեն թիրախավորելով նաև Հակոբյանին: 2016-ից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ Հակոբյանին մեղադրում էին ՊՆ-ում սեփական բիզնես շահերն առաջ տանելու մեջ:

Հավանական է, սակայն, որ Հակոբյանին պաշտոնից ազատելը որևէ քրեական գործի հետ կապ չունի, այլ կապված է Արցախում նախընտրական զարգացումների հետ: Մամուլը գրել էր այն մասին, որ հնարավոր է՝ Արցախում իշխանությունների թեկնածուն լինի հենց Մովսես Հակոբյանը: Բանն այն է, որ Փաշինյանին Վիտալի Բալասանյանին հակադրելու համար անհրաժեշտ է այսպես ասած՝ նույն կալիբրի, ասել է թե՝ ռազմական գործիչ: Նա քաջ գիտակցում է, որ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը իրենց ողջ ռեսուրսային բազայով հանդերձ իդեալական թեկնածուներ չեն՝ նրանք քաղաքական դեմքեր են, մինչդեռ Արցախում ռազմականի և քաղաքականի միջև պայքարում, առաջինը հաղթելու շատ ավելի լուրջ շանսեր ունի: Սամվել Բաբայանի խաղաքարտը, կարծես թե, ձախողվել է, գուցե Փաշինյանը այսպիսով փորձում է խաղի մեջ մտցնել հենց Մովսես Հակոբյանին՝ իբրև հակակշիռ Վիտալի Բալասանյանի…

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները