Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների միջև առճակատումն էլ ավելի մեծ կարևորություն է հաղորդում այլընտրանքային հաղորդակցության ուղիների ստեղծմանը։ Մի կողմից՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանով անցնող տրանսպորտային ծրագրերի համար, իսկ մյուս կողմից էլ՝ հութիների հարձակման պատճառով Կարմիր ծովով անցնող ծովային ճանապարհի համար անվտանգային ռիսկեր են առաջացել։ Ուստի, Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային կապող նոր տրանսպորտային միջանցքների ստեղծման անհրաժեշտություն է առաջ եկել։ Ու այս համատեքստում տարբեր նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասի կյանքի կոչման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։

Օրինակ՝ Հնդկաստանը փորձում է իրականացնել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որն անցնելու է Իրանով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնում է պատժամիջոցներով, օրերս՝ փաստացի Իրանի նախագահի հետ տեղի ունեցած ողբերգության նախօրեին, Հնդկաստանը Օմանի ծոցի ափին գտնվող «Չաբահար» նավահանգստի կառավարման մասին երկարաժամկետ համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ: Համաձայնագիրը ենթադրում է, որ Հնդկաստանը ներդրումներ է կատարելու նավահանգստին հարող տարածքում ենթակառուցվածքները զարգացնելու համար, որի արդյունքում պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն բեռնափոխադրումների իրականացման համար։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը նոր դինամիկա կհաղորդի Հնդկաստանի կապերին Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիայի մյուս երկրների հետ։ Այդպիսով, Հնդկաստանը կկարողանա շրջանցել իր հակառակորդ Պակիստանին, որտեղ ակտիվ ներդրումներ է կատարում մրցակից Չինաստանը և գործարկում է «Գվադար» նավահանգիստը։ Սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանն իր վրա կվերցնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը։

Նյու Դելին նաև ակնկալում է, որ նախագիծը կբարելավի կապերը «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ: Գործի է դրվել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հետ «Չաբահար» նավահանգստի ինտեգրման նախագիծը։ Բայց ուշագրավ է, որ, որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի հիմնական ուղի, նշվում է Ադրբեջանը, որի տարածքով էլ այն պետք է անցնի։ Այնինչ, այս նախագծում Հայաստանի կարևորությունն այնքան էլ չի ընդգծվում։ Հայաստանյան վերլուծական շրջանակներում միայն քննարկվում է «Չաբահար» նավահանգստով դեպի Հնդկաստան ու մյուս կողմից՝ դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային հանգույցում կարևոր տեղ զբաղեցնելու հարցը, սակայն այդպես էլ կոնկրետ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Ճիշտ է, Հայաստանը փորձում է օպերատորական կետ բացել «Չաբահար» նավահանգստում, սակայն միայն դա բավարար չէ։ Ու դրանով է պայմանավորված, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան հայտարարում է, թե «Չաբահար» նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանից դեռևս հստակ առաջարկներ չկան, և առաջացել է դրա բարձրաձայնման անհրաժեշտությունը։ Իսկ բովանդակային առաջարկներ ներկայացնելու ու դրանք իրագործելու համար հայկական կողմը պետք է պրոակտիվ աշխատանքներ տանի, բայց ՀՀ իշխանությունները այսպիսի հեռանկարային ծրագրի իրականացման հարցում մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում։ Նրանք հատուկ ջանասիրությամբ առաջ են քաշում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ փորձելով հույսեր արթնացնել, թե շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվելու են, ու Հայաստանը միջազգային տրանսպորտային հանգույցի մաս է կազմելու։ Բայց Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իրականում իրենք շահագրգռված են, որ Հայաստանն ավելի մեկուսանա, ու Հայաստանով անցնող հաղորդակցության ուղին, որն անվանում են «Զանգեզուրի միջանցք», իրենք վերահսկեն։

ՀՀ իշխանությունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկում նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում մեր երկրով անցնող հաղորդակցության ուղու մի շարք կարևոր առավելություններն ընդգծելու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանի ու Հնդկաստանի համար Հայաստանի տարածքով անցնող միջանցքը կարող է մեծ կարևորություն ունենալ, քանի որ շրջանցում է Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք փորձում են ամեն կերպ ազդեցություն ունենալ տարբեր տրանսպորտային նախագծերի վրա։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանով անցնող տրանսպորտային միջանցքը հնարավորություն է տալիս ավելի կարճ ճանապարհով՝ միանգամից Վրաստանով դուրս գալ Սև ծով ու դեպի Եվրոպա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները