«8 տարեկան էի, որ կորցրեցի հորս». Ավրաամ Ռուսո

«Հորս կորցրեցի 8 տարեկանում, մայրս միայնակ՝ արաբական աշխարհում, որտեղ արաբերեն լավ չգիտեր, շատ բարդ էր... Նա ինձ պաշտպանել է ու ընտրել եմ երգի բարդ ասպարեզը: Կարող էի թմրամոլ կամ հարբեցող դառնալ, բայց չդարձա մորս շնորհիվ, այն կնոջ, ով այսօր 100 տարեկան է ու ապրում է Հայաստանում:

Նա ոսկի մայր է, ոսկի ընկեր, ամեն ինչ արել է ինձ համար: Մայրս իմ լավագույն ընկերն է մինչ այսօր, իմ նեղության ու ուրախության օրվա, բարձրանալուս և իջնելուս ճանապարհին, կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ հաշտ է եղել հետս»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ Ավրաամ Ռուսոն:

Նա պատմել է նաև ընտանիքի մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր հատվածները:

«Կնոջս հետ ծանոթացել եմ Նյու Յորքում: Կրիստինա Օրբակայտեի հետ մեծ հյուրախաղեր ունեինք, այդ ընթացքում ծանոթացանք:

Կինս շատ բարի աղջիկ է, ծնվել է ԱՄՆ-ում, բայց հայերեն լավ գիտի, շատ լավ է խոսում: Մեծ աղջիկս՝ Էմանուելան նույնպես խոսում է հայերեն:

Ասում եմ՝ այս տան միակ հայը դու ես, Հայաստանը չի տեսել, բայց ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, հայ ազգի պատմությունն ավելի լավ գիտի, քան ես: Ինչ ասել է արյան կանչ»,- ասել է նա:

Ավրաամ Ռուսոն՝ խոսելով դժվարության մասին նշել է, որ դժվարությունը կյանքի մի մասն է:

«Դժվարությունը կյանքի ճանապարհի ընկերն է: Եթե դու դժվարություն չես ունեցել կյանքում, ուրեմն մի սխալ կա քո մեջ: Դժվարությունը զորացնում է, քո բնավորությունը կոփում է, ուժ է տալիս, որ դու գնաս առաջ:

Եթե դու քո զավակներին շփացնում ես, դա ճիշտ չէ: Պետք եղած կրթությունը նեղությամբ երեխայիդ եթե տաս, հասկացող զավակը փրկված կլինի:  Եվ, եթե կրթես զավակիդ, նա կհասկանա քեզ այնպես, ինչպես ես հասկացա հորս:

Աղջիկներս կյանքում ինձանից ոչինչ չեն խնդրել, ո՛չ կոշիկ, ո՛չ կերակուր, ես եմ առաջարկում: Մայրն է այդպես դաստիարակել: Պետք է սահմանը ճիշտ դնել, ոչ թե սահմանափակել, այլ՝ չշփացնել: Ամեն ինչից որ շատ է լինում արժեքը չեն հասկանում»,- ասել է երգիչը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
2025 թվականին կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում․ ֆինանսների նախարար Բացվել է «Երվանդ Քոչար-125. հատելով ժամանակ և տարածություն» ցուցահանդեսը Կրեմլը մեկնաբանել է ռուսական ընկերությունների՝ Google-ի դեմ 2 ունդեցիլիոն ռուբլու հայցի ներկայացումը «8 տարեկան էի, որ կորցրեցի հորս». Ավրաամ Ռուսո «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով Քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ Անկախության օրը չգիտեն, պետք է պետությունը ճանաչենք․ Փաշինյան Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ» Տոտալ իշխանազավթման օրավուր մեծացող ախորժակը. «Փաստ» «Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած». «Փաստ» Պայքար երկրաքանդության դեմ. մանդատներն ու տարբեր իրականությունների նրբերանգները. «Փաստ» Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ» Որո՞նք են Հայաստանի հանքարդյունաբերության հանդեպ Ադրբեջանի հետևողական հարձակումների պատճառները. «Փաստ» «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ» Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ» Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն «Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում «Հեզբոլլահ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg «Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան
Ամենաընթերցվածները