ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում. «Իմ քայլ»-ի պատգամավորներ


Հայաստանի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բավական ցածր է: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցներում նշեց, որ տեղի ունեցած հեղափոխությունից, խորհրդարանական ընտրություններից հետո դատական բարեփոխումների պահանջն անընդհատ դրվում է քաղաքացիների կողմից:


«Վերջին հարցումները ևս ցույց են տալիս, որ բավական ցածր վստահելիության մակարդակ կա թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ դատարանների նկատմամբ, ընդհանրապես: Հետևաբար, եղած խնդիրը, լինելով ոչ ստանդարտ, հանգեցնում է ոչ ստանդարտ լուծումների: Այդ լուծումներին մենք պարտավոր ենք գնալ, որ ժողովրդի տված քվեն արդարացվի»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից օրերս հաստատված ու Ազգային ժողով ուղարկված նախագծին: Այն ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի՝ վաղ կենսաթոշակի անցնող դատավորների համար պահպանվելու են ՍԴ դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները. եթե դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա կստանան հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափ կենսաթոշակ:

Ի պատասխան այն մեկնաբանությունների, թե դա բյուջեի վրա բեռ է և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ համաձայն չէ այդ դիտարկումներին:

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, հետևաբար դրանից բխող բարեփոխումներ պետք է լինեն ոչ ստանդարտ: «Կոռուպցիա», «կաշառք» գնահատականներն անհիմն են, որովհետև եթե նման իրավիճակ լիներ, դժվար թե միջազգային կառույցներն արձագանքած չլինեին: Ավելին, դժվար թե դրական արձագանքեր Վենետիկի հանձնաժողովը»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները