Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին

Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրություններին։ Լրագրողը հիշեցրեց, որ Մակրոնը բազմիցս խոսել է արտաքին ազդեցությունների անթույլատրելիության մասին, մասնավորապես՝ նշելով ռուսական միջամտության վտանգը, և հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բացահայտ աջակցությունը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ չի կարող դիտարկվել որպես օտարերկրյա միջամտություն երկրի ներքին գործերին։

«Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններից առաջ, Դուք աջակցում եք վարչապետին ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք Ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ», — հարցրել է լրագրողը։

Հարցի ձևակերպումն ինքնին ուշագրավ է, քանի որ այն հնչում է ոչ թե արտաքին դիտորդների, այլ հենց ֆրանսիական տեղեկատվական դաշտի ներկայացուցչի կողմից։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ Ֆրանսիայի ներսում առկա են տարբեր գնահատականներ պաշտոնական Փարիզի վարած քաղաքականության վերաբերյալ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ պետությունների ներքին գործընթացներին։ 

Մակրոնը, արձագանքելով հարցին, նշել է, որ չի կարելի խոսել միջամտության մասին՝ իր գործողությունները ներկայացնելով որպես գործընկերային աջակցություն և ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։ 

Սակայն այս մեկնաբանությունը չի փակել քննարկումը, այլ հակառակը՝ ավելի է ընդգծել թեմայի զգայունությունը։

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում նման իրավիճակները հաճախ դիտարկվում են ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև դրանց հետևում կանգնած հնարավոր շահերի տեսանկյունից։ Հայաստանի դեպքում ևս բարձրաձայնվում է այն տեսակետը, որ ֆրանսիական տնտեսական ներկայությունը երկրում կարող է դեր ունենալ քաղաքական շեշտադրումների ձևավորման մեջ։ 

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում ջրամատակարարման ոլորտում գործող Veolia ընկերության գործունեության վրա, որի շուրջ վերջին տարիներին պարբերաբար հնչում են քննադատություններ։

Այս համատեքստում ձևավորվում է ավելի լայն քննարկում՝ որտեղ է անցնում գործընկերային աջակցության և ներքին գործերին միջամտության սահմանագիծը։ Հարցը մնում է բաց՝ հատկապես այն պայմաններում, երբ քաղաքական հայտարարությունները համընկնում են կոնկրետ տնտեսական շահերի հետ, իսկ ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր հանգույց։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակից Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ Մայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆ Անգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Ունենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ Փաշինյան ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերը Ֆուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Թրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». Axios Ոչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատունը Վերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿ Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Range Rover SV Ultra 2027. Ուլտրա-լյուքս ամենագնաց, որը հասանելի է միայն հրավերով Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ Politico Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվող երկու տղամարդու Վիրաբույժը բացահայտել է, թե ինչ պլաստիկ վիրահատություններ կարող է կատարած լինել Ալլա Պուգաչովան Ռուսաստանը փորձում է ճնշել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը զանգվածային հшրձակումներով․ Զելենսկի Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի Արմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասին Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով
Ամենաընթերցվածները