Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը, ով 15 տարի որսորդմիության անդամ է եղել և զենք ձեռք բերել, կրկին անմեղսունակ է ճանաչվել։ Կրկնակի փորձաքննության արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Այժմ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է բժշկական հսկողությունը։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

«Սպանված ամուսինների որդու՝ Էրիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մարդը չի ծնվում անմեղսունակ, այլ ինչ-որ փուլում է դառնում այդպիսին։

«Այժմ գործ ունենք իրավիճակի հետ, որ մարդն առողջ վիճակից ինչ-որ ընթացքից է վերափոխվել անմեղսունակի, ընդ որում՝ արարքի նկատմամբ»,- նշեց նա։

Քրեական գործն արդեն մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի վարույթում է՝ հիմնական դատալսումների փուլում։ Առաջիկա դատական նիստում կհարցաքննվեն վկաները։

Անդրադառնալով անբարյացակամ փոխհարաբերություններին, մեղադրյալի պնդմամբ՝ թշնամանքի առկայությանը՝ Ալոյանը նշեց, որ նման հարաբերություններ եղել են ոչ միայն իր ընկալմամբ։ Ըստ մեղադրյալի՝ ընդամենը ավելի խորը «թշնամանք» է եղել, սակայն անբարյացակամ հարաբերություններ բոլորի ընկալմամբ են եղել։ Նա անհաշտ է եղել հարևանների հետ, խնդրահարույց մարդ է եղել։

Ճշգրտող հարցին՝ մեղադրյալի նկատմամբ վատ վերաբերմունք եղե՞լ է, Ալոյանը նշեց, որ Հովակիմյանը, նախագահողի հարցին ի պատասխան, թե իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ասել է, որ գործողություններն ինքն է արել, բայց ամուսիններին սպանել է, որովհետև իր հետ թշնամություն են ունեցել և փորձել են նվաստացնել։

«Իր մոտ այդպիսի տպավորություններ կային, բնականաբար, դրանք, ըստ տուժող կողմի, իրականությանը չեն համապատասխանում, բայց այդ մարդու մոտ ինչ-որ նման նստվածքներ, ճշմարտություններ կային ամրագրված՝ ըստ իրեն։ Ամեն դեպքում նա այդպես պատասխանեց, ըստ իրեն՝ ինքն ունեցել է թշնամական հարաբերություններ»,- նշեց Ալոյանը։

Ինչ վերաբերում է մեղադրյալի քաղաքական հայացքներին, ՔՊ-ին աջակցելուն և այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ հանգամանքով պայմանավորված փորձեն «ծածկադմփոց» անել, Ալոյանը դա բացառեց։ Նա նշեց, որ որպես տուժողի ներկայացուցիչ նման բան երբեք չի նկատել, իսկ դատարանում նրան տեսնելուց հետո նման կասկածները կհօդս ցնդեն։

«Սովորական գյուղի բնակիչ է, վատ սոցիալական պայմաններում ապրած։ Այդ մարդուն, որ տեսնեք, որևէ մեկ անձ չի գալիս իր հետևից, կինն անձամբ նույնիսկ չկա, մեկ մարդ անգամ չի գալիս։ Ինչ-որ երանգներ տալն արդար չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, ապա սպանել նաև մյուս զույգին։

Ընդ որում՝ տուժողներից մեկը բնակվում էր արտերկրում և վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրը ծանոթի հետ գնացել էր բնության գրկում հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո Հովակիմյանը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ եղել է ցուցակ, որտեղ ընդգրկված են եղել այն անձինք, որոնց սպանությունը նա նպատակադրված էր իրականացնել։

60-ամյա տղամարդը ձերբակալվել էր և տվել խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել էր ավտոմեքենայում։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ 2 դրվագով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն)՝ 2 դրվագով, ինչպես նաև 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակություն)»,-գրում է կայքը։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Ամենաընթերցվածները