Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Էլիդա Քոչարյանը (65 կգ) հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
32-րդ փուլում հայ մարզուհին 5։0 հաշվով հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Մարիանա Սոտո Տորեսին (30–26, 30–27, 30–25, 30–27, 30–26)։
Քոչարյանի հաջորդ մրցակիցը Էսմերալդա Էսմերալդան է (Ալբանիա)։
