Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց
Ռուսաստանի Դաշնության վարչապետը Միխայիլ Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց։
«Քվեարկությանը մասնակցությունը կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր հոգ են տանում Ռուսաստանի ապագայի, նրա հաջող զարգացման, իրենց երեխաների և սիրելիների բարեկեցության մասին», - ընդգծել է Միշուստինը։
