Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական (2021-2025 թվականներին նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք) Ջեյք Սալիվանը։
«Թրամփը միշտ նայում էր Սի Ծինպինին և Վլադիմիր Պուտինին և ասում. «Ես ուզում եմ այն, ինչ նրանք ունեն։ Նրանք ուժեղ մարդիկ են։ Նրանք գերիշխում են իրենց երկրներում։ Որքա՜ն հետաքրքիր է դա։ Ես ուզում եմ այդպիսին լինել»»,- ասել է Սալիվանը «MS NOW»-ի եթերում։
