Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։
Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները;
Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։
