Հորոսկոպի բոլոր նշանների գաղտնի երազանքները

Խոյ
Խոյերի երազանքները հիմնականում կապված են կարիերայի և հաջողության հասնելու հետ: Սակայն մի կարծեք, թե ցանկալիին հասնելուց հետո Խոյը կանգ կառնի: Նա կշարունակի նորանոր նպատակներ դնել իր առջև և նվաճել ողջ աշխարհը:

Ցուլ
Ցուլի երազանքները հիմնականում շատ պարզ և հասանելի են: Այս նշանի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր պատկերացումներում ունի հստակ մի պատկեր, որը ներառում է կայուն աշխատավարձ, սիրելի անձ, ճանապարհորդություններ և հարմարավետ տուն:
Երկվորյակներ
Երկվորյակների համար երջանկությունը տարբեր երկրներ ճանապարհորդելն ու նոր մտավոր սնունդ ստանալն է: Նրանք շատ են սիրում ուսումնասիրել և բացահայտել նորը, գիտելիքներ հավաքել, լավ ծանոթյուններ ձեռք բերել և, իհարկե, իրենց գիտելիքներով և տպավորություններով կիսվել այլոց հետ:

Խեցգետին
Խեցգետինները տնային մարդիկ են: Նրանց երազանքները չեն ձգվում դեպի անհաս բարձունքներ, բավականին պարզ են և իրագործելի: Նրանց համար կարևոր է ամուր ընտանիք ունենալ, լինել կուշտ և մտերիմների ջերմությամբ շրջապատված:

Առյուծ
Առյուծի երազանքները հիմնականում պտտվում են փառքի, հարստության և ազդեցիկության շուրջ: Առյուծը երազում է լավագույնը լինել ամեն ինչում: Եթե Առյուծը երազում է տուն կառուցել, ապա դա պետք է լինի ամենաշքեղ տունը, եթե երազում է ընտանիք կազմել, ապա դա պետք է լինի ամենաօրինակելի ընտանիքը: Մի խոսքով ամենա-ամենալավը պետք է Առյուծներինը լինի և վերջ:

Կույս
Կույսերն առանձնապես երազկոտ չեն, եթե ինչ-որ երազանք է նրանց մոտ ծագում, նրանք միանգամից սկսում են պլան մշակել այն իրագործելու ուղղությամբ: Իրենց երջանիկ զգալու համար Կույսերին հարկավոր է իմանալ, որ իրենք ունեն լավ աշխատանք, տուն, ընտանիք և, իհարկե, ամուր առողջություն:

Կշեռք
Կշեռքները նույնպես երազում են գեղեցիկ և անհոգ կյանքի մասին: Շրջապատի կարծիքը նրանց համար այնքան էլ կարևոր չէ: Բացի այդ՝ Կշեռքներին գրավում է ամեն գեղեցիկ բան: Կշեռքներն ամենից զատ երազում են հաղաղության և ներդաշնակության մասին ողջ աշխարհում:

Կարիճ
Յուրաքանչյուր Կարիճի երազանքն է ցանկացած հարցում և ցանկացած իրավիճակում հաղթող լինել: Այն նշանը բավականին ագրեսիվ է տրամադրված հակառակորդների հանդեպ: Իրենց հակառակորդների կամ նախանձողներին ջախջախելն իրենց համար գերագույն հաճույք է:

Աղեղնավոր
Աղեղնավորները հիմնականում երազում են ճանապարհորդությունների, կարմիր գորգի, մեծ ընկերական շրջապատի և հայտնիության մասին: Աղեղնավորների համար սովորական, հանգիստ առօրյա կյանքից ավելի տաղտուկ և տանջալից բան չկա: Այս նշանի ներկայացուցիչներին գրավում է ամեն նոր բան՝ նոր մարդիկ, նոր վայրեր, նոր երևույթներ: Նորը ոգեշնչում է նրանց:

Այծեղջյուր
Այծեղջյուրների երազանքները բավականին պարզ են և նյութական: Բացի այդ՝ նրանք միշտ հասնում են ցանկալիին, անգամ եթե բոլորը կարծում են, որ դա անիրագործելի է, Այծեղջյուրները դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են իրենց նպատակի ուղղությամբ:

Ջրհոս
Ջրհոսներն իրենց բնույթով երազկոտ են և նորարար: Նրանք մեծ հաճույքով զբաղվում են նոր բաների ուսումնասիրմամբ, անում են հայտնագործություններ: Իրենց երազանքներում Ջրհոսները հիմնականում իրենց տեսնում են լրիվ այլ կերպ, քան այդ պահին են: Օրինակ, եթե Ջրհոս կինը այժմ թխահեր է, ապա իր երազանքներում նա իրեն տեսնում է շիկահեր: Ջրհոս տղամարդիկ երազում են, օրինակ, հետաքրքիր և շատ գումար բերող աշխատանքի կամ էլ բազմակնության մասին:

Ձկներ
Ինչի՞ մասին են երազում Ձկները: Իսկ ինչի՞ մասին նրանք չեն երազում: Նրանց կյանքում երազանքներն առաջին տեղն են գրավում: Եթե այսօր Ձուկը երազում է ամուր ընտանիքի և քաղաքակրթությունից հեռու մի տնակի մասին, ապա վաղը նրա երազանքները կարող են թռչել Հոլիվուդ: Ձկները շատ անկայուն են նաև իրենց երազանքների պարագայում:




Ավելին այստեղ․․․

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները