Ամերիկայի ամենածեր բնակիչ Էսթեր Ֆորդը նշել է իր 116-ամյակը եւ հայտնել երկարակեցության գաղտնիքը

Օգոստոսի 15-ին Ամերիկայի ամենածեր բնակիչ Էսթեր Ֆորդն իր 116-ամյակը նշել է 12 երեխաների, 68 թոռների, 125 ծոռների եւ 120 թոռան ծոռների շրջապատում,  հայտնում է Unilad-ը։ 

Էսթեր Ֆորդը ծնվել է Հարավային Կարոլինա նահանգի Լանքասթեր շրջանում եւ վերապրել է 2 համաշխարհային պատերազմներն ու 2 համավարակներ։

Այդ օրը բոլոր ծանոթներն անցել են Էսթերի տան մոտով՝ նշելու նրա տարեդարձը, COVID-19 համավարակի պայմաններում պահպանելով հոբելյարի անվտանգությունը։

Կնոջ իսկական տարիքը բազմաթիվ վեճերի թեմա է։ Ծննդյան վկայականի համաձայն՝ նա ծնվել է 1905 թվականին, սակայն ըստ այլ փաստաթղթերի՝ Էսթերի ծննդյան տարեթիվն է 1904-ը։

Այդուհանդերձ, անկախ այն հանգամանքից նա դարձել է 115 թե 116 տարեկան, ըստ Հետազոտությունների գերոնտոլոգիական խմբի տվյալների՝ Էսթերը Ամերիկայի ամենածեր բնակիչն է։

Էսթերը չի կարող ասել, թե ինչու է այդքան երկար ապրում։ Այդ հարցին պատասխանելիս նա մշտապես ասում է․ «Ես ուղղակի ճիշտ եմ ապրում։ Ահա եւ ամենը»։









Ավելին այստեղ․․․

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
Ամենաընթերցվածները