Հայկական բանակի հակահարվածը. իրավիճակը փոխվում է

Երասխում եւ Գեղարքունիքի մարզում հայկական բանակը դիմադրեց Բաքվի զինված ներխուժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին: Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահարվածից հետո Մոսկվայի ու Բաքվի արձագանքներն այդ հարկադրանքի վկայությունն են:

 Սակայն սա միակ արդյունքը չէ: Հայաստանին պարտադրվող պայմանագրերի հարցում Հայաստանում եզակի համընդհանուր մոտեցում է ձեւավորվել. դրանց նպատակը «Ադրբեջան» կոչվող պետության լեգիտիմացման, Արցախի հարցը փակելու, Հայաստանի միջազգային մեկուսացումն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փաստաթղթեր են: Դրանք արդեն իսկ անօրինական են ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից առոչինչ եռակողմ համաձայնությունների, այլեւ պարտադրանքի հանգամանքի ուժով: Իսկ պարտադրանքի փաստը վերջնականապես արձանագրվեց հայկական բանակի հակահարվածով ու ՊՆ եւ ԱԳՆ հայտարարություններով:

Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։

 Հայկական բանակի հակահարվածի էֆեկտն այսքանով չի սահմանափակվում, սակայն առավել կարեւոր է, որ հայկական քաղաքական դասը, մեդիա-փորձագիտական շրջանակներն ինչպես պարտադրվող պայմանագրերի, այնպես էլ այլ հարցերում ունենան համարժեք գնահատականներ ու մոտեցումներ՝ հակահայ ծրագրերին դիմադրելու եւ կառավարության հնարավոր դավադիր քայլերը թույլ չտալու համար:
դիտվել է 156 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները