Էրդողանը խոսեց

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչեւ 2023թ. իր երկիրը հույս ունի սկսել գազի լիակատար արդյունահանումը Սեւ ծովում։ Նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի, Սաքարիա նահանգում սեւծովյան շելֆի գազի թեստային հորատանցքից գազի առաջին այրման արարողության ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասցնենք մինչեւ 2023թ. սկսել սեւծովյան գազի հանքի առաջին փուլի մշակումը։ Մեր տեխնիկական հնարավորությունները հորատման ոլորտում թույլ են տվել մեզ ազատվել արտաքին կախվածությունից  [նման աշխատանքներ կատարելիս]։ Սեւծովյան գազը նաեւ կնվազեցնի մեր կախվածությունը վառելիքի ներմուծումից»,- ասել է նա։ Հեռարձակողը ntv հեռուստաալիքն էր։

Գազի ջահը ուղիղ եթերում վառվեց «Ֆաթիհ» հորատանավի վրա, որը որոնողական աշխատանքներ եւ փորձնական հորատում էր կատարում շելֆում։ «Այսօր մենք փորձարկում ենք գազի հոսքը «Թյուրք Ալի 1» հորատանցքում։ Եվ առաջին անգամ մակերեսին վառում ենք գազ, որն արդյունահանել ենք հարյուրավոր մետրեր խորությունից»,- ասել է Էրդողանը։ Նա պարզաբանել է, որ մասնագետները տեխնիկապես լիովին պատրաստել են հորատանցքը հանքավայրից գազի թեստային ստացման համար։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիան հորատել է հինգ հորատանցք Սեւ ծովում։ Արդյունահանման համակարգերին զուգահեռ՝ իշխանությունները կառուցում են նաեւ ցամաքային ենթակառուցվածք գազի տեղափոխման եւ պահելու համար։

2020թ. օգոստոսի 21-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերել է բնական գազի հսկայական պաշարներ։ Մինչեւ 2023թ. իշխանությունները հույս ունեն սկսել դրա մատակարարումը ներքին շուկա։ Առաջիկայում, նշել է նախագահը, իշխանությունները կլուծեն տեխնիկական հարցերը, որոնք վերաբերում են գազի արդյունահանմանն այդ հանքավայրից, եւ «անհապաղ կսկսեն հորատումը»։

Անցած տարվա հոկտեմբերի կեսին Էրդողանը նաեւ հայտարարել էր, որ «գազի ապացուցված պաշարների ծավալը «Սաքարիա» հանքավայրի «Դունայ 1» տեղամասում  կազմել է 405 մլրդ խորանարդ մետր։ 

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»
Ամենաընթերցվածները