Ինչո՞ւ է Հայաստան այցելում Նասիմ Թալեբը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստան է այցելելու գիտնական, ակնարկագիր, մաթեմատիկոս, թրեյդեր փիլիսոփա, հասարակական գործիչ Նասիմ Թալեբը, որի գրքերը ծանոթ են նաև հայ հանրությանը: Նրա գրչին են պատկանում մասնավորաբար այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Սև կարապը» և «Հակափխրունությունը», «Պրոկրուստյան մահիճը» և այլն:

«Փաստին» հայտնի դարձավ, որ նա Հայաստան է գալու «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով՝ որպես պատվավոր հյուր, և հանդես կգա բանախոսությամբ՝ ներկայացնելով ռիսկերի, պատահականությունների, անորոշության և հաջողության ռազմավարությունների մասին իր գիտելիքներն ու պատկերացումները։ Համաժողովը, որն այս տարի կկայանա դեկտեմբերի 1-ին և 2-ին, կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նման համաժողով կազմակերպելով՝ խնդիր է դրվել համապատասխան հարթակ ստեղծել գիտնականների և գործարարների համար՝ կիսվելու գիտելիքներով, մտքերով, քննարկելու առկա մարտահրավերներն ու հնարավորությունները:

Հայաստանում նորարարությունների ներդրումային աջակցությանը խթանելու համաժողովի ընթացքում կազմակերպվելու են նաև հայկական ստարտափների ներկայացման երեկոներ։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, համաժողովի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու ծրագրերի իրականացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»
Ամենաընթերցվածները