Արտակարգ դեպք Հայաստանում

Shamshyan.com-ը գրում է․   Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում Գյումրիի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցը ծառի վրա էտման աշխատանքներ կատարելիս վնասել է ոտքը և գտնվում է մոտ 15 մետր բարձրության վրա, և ծառից նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում։ Օպերատիվորեն ժամանել է Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի (Люлька) օգնությամբ իջեցրել են տուժածին, ով ոտքի բաց կոտրվածք ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Տեղում պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Գրիգոր Տիգրանյանն է:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի Հայաստանին Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ» Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ» Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ» Հրապարակվել է 32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին Առաջիկա օրերին սպասվում է անձրև Իսրայելցի նախարարի որդին զոհվել է Գազայում Փաշինյանն ի սկզբանե է ատել Արցախը. «Փաստ» Փորձում են մոռացության տալ Արցախն ու Արցախյան հարցը և «վերանայել» Հայաստանի պատմությունը․ «Փաստ» Տարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ» «Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ» Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ» «Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ» Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ» «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ» Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել․ «Փաստ»
Ամենաընթերցվածները