Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7,4 %: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են։ Առաջին եռամսյակում դա 12,1 % էր կազմում, երկրորդում՝ 9,1 %։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ այս պրոցեսն օբյեկտիվ է, և հենց այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով, թե՛ ռելոկանտների հեռացումը Հայաստանից և թե՛ բազմաթիվ այլ ֆակտորներ։
 
Միակ ոչ օբյեկտիվը Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունների գեր ուշադրությունն է այն ոլորտներին, որտեղ իսկապես լուրջ փող և ստվերի հնարավորություն կա և, ընդհակառակը, առանձին ոլորտների հետևողական տոռպեդահարումը։
 
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի 57,9 %-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Քանի որ ծառայություններն էական կշիռ ունեն տնտեսության մեջ, ապա տարբեր ենթաոլորտներում աճի տեմպերի թուլացումն ազդում է տնտեսության ընդհանուր վիճակի վրա։ Ամենավատ իրավիճակն արդյունաբերությունում է, ոչ միայն ծանր, այլ նաև թեթև և միջին արդյունաբերությունում։ Արդեն երկրորդ եռամսյակն է արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6 %-ով, չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, անգամ շինարարության ոլորտում է աճի տեմպերի նվազում նկատվում, թեպետ դեռևս չափազանց բարձր է նախորդ տարվա համեմատ։ Հատկապես այս տարի շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտները կարող էին ավելի ցածր աճի տեմպեր ցուցաբերել, եթե վերակառուցման պետական ծրագրերին ահռելի միջոցներ չհատկացվեին։
 
Երկրում մեծ քանակությամբ շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր և թե՛ պետական, ընդ որում մասնավորն էլ օգտվում է պետական աջակցությունից և թույլտվությունները դակվում են փաթեթներով։
 
Իշխանությունն իր կողմից հսկայական միջոցներ է վատնում տարբեր շինություններ կառուցելու համար՝ չհաշված ճանապարհների վերակառուցումը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանում ամենամեծ քարոզչական արշավն էլ իրականացվել է ճանապարների ասֆալտապատման վրա, իսկ վերջին ամիսներին ընդհանրապես գործող իշխանություններն ասֆալտում են հնարավոր ամեն ինչ, ընդ որում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այդ աշխատանքներն իրականացնում են ոչ բավարար որակով, ինչը հնարավորություն է տալու նույն այդ իշխանություններին մեկ անգամ ասֆալտած ճանապարհը վերանորոգել մեկ կամ երկու տարի անց՝ կրկին հսկայական միջոցներ վատնելով։ Հարցրեք յուրաքանչյուր տնտեսագետի և նա կասի, որ հատկապես շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտներում ամենամեծ ստվերն է հնարավոր և ամենամեծ գումարները կարելի են յուրացնել հենց այս ոլորտներում, ուստի բնավ զարմանալի չէ Հայաստանի գործող իշխանությունների ակնհայտ հետաքրքրվածությունն այս ոլորտների նկատմամբ։ Ժամանակին ճանապարհների ասֆալտապատման գործն իր ձեռքն էր վերցրել ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո ճանապարհների վերակառուցման գրասենյակը՝ Ճանապարհային դեպարտամենտ անվանումով, կցվեց հենց փոխվարչապետին՝ հանվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից։ Այդ կերպ Պապիկյանը ցանկանում էր ֆինանսական հոսքերը վերահսկել միանձնյա՝ առանց Տարածքային կառավարման նախարարի խառնվելու։
 
Փորձագետները նշում են, որ տնտեսության կառուցվածքի ներկայիս իրավիճակը բնավ լավ հետևանքներ չի կարող ունենալ, փոխարենը 2024 թվականին գործող իշխանությունները կրկին հիմնական շեշտը դնում են այս ոլորտների վրա, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը փորձեր աջակցել արդյունաբերության զարգացմանը, հատկապես թեթև և միջին արդյունաբերության զարգացմանը, առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելու դեպքում հայկական արդյունաբերությունը հայտնվելու է ծանրագույն դժվարությունների առջև՝ չկարողանալով մրցակցել թշնամի երկրների արտադրանքի հետ։
 
Հայկ Առաքելյան
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Ամենաընթերցվածները