Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին ընդառաջ նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում (Աբովյան փող, 14 շենք) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովը։

Համաժողովը տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու հարյուրավոր գիտնականների և գործարարների, որոնք կքննարկեն Հայաստանում գործարար ոլորտում գիտության ներգրավվածության չափաբաժնի ավելացման, գիտության առևտրայնացման վերաբերյալ տարբեր հարցեր: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի կունենան «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական», «Գլոբալ միտումները և Հայաստանը. Հայացք դեպի ապագա» և «Գիտության հզորացումը. կամուրջ գիտության և գործարարության միջև» խորագրերով պանելային քննարկումները:

Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլ արդիական թեմաներ։ Նախարարության նախաձեռնած այս համաժողովի նպատակն է բացահայտել այն հնարավորությունները, որոնք ունեն գիտությունն ու գործարարությունը՝ փոխլրացնելով իրար և երաշխավորելով տնտեսության և գիտական մտքի շարունակական զարգացումը: Այս համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը և լավագույն հարթակ, որպեսզի վեր հանվեն Հայաստանի տնտեսական զարգացման արդիական ուղղությունների առկա ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև վերոհիշյալ պանելային քննարկումներում արծարծվող թեմաների միջոցով քննության առնվեն այն հնարավոր նորարարական գաղափարները, որոնք կարող են հիմք դառնալ երկրի տնտեսական և ոչ միայն տնտեսական կյանքի վերափոխման համար:

Նշանակալի է նաև համաժողովին Նասիմ Թալեբի մասնակցությունը, որի «Պատահականության խաբկանքից մոլորվածները» բոլորովին վերջերս է թարգմանվել հայերեն: Թալեբի ներկայությունը Հայաստանում կարող է նոր խթան հանդիսանալ գործարարության ոլորտում արդիական և քարացած բազմաթիվ պատկերացումները շրջանցելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր
Ամենաընթերցվածները