Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում։ Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ հղեցին ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք 13 կետից բաղկացած ծրագիր էին առաջարկել կառավարությանը և նշել. «Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները