Իշխանությունների թիրախում նորից արցախցիներն են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների արդյունքում արցախցիների բռնի տեղահանումից հետո Նիկոլ Փաշինյանի մտավախություններից մեկը եղել է արցախցիների դժգոհության ալիքի գեներացիան, այսինքն՝ արցախցիների հնարավոր համախմբումը: Դրա համար նա ամեն ինչ արել է նման հեռանկարը վիժեցնելու, արցախցիների միջև պառակտում սերմանելու, հանրության շրջանում արցախցիների հանդեպ չարության նորանոր ալիքներ նետելու համար, ինչով, ի դեպ, զբաղված է եղել տարիներ շարունակ՝ թե՛ լրատվամիջոցի ղեկավար եղած ժամանակ, թե՛ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՛, առավել ևս, որպես վարչապետ:

Երեկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բազմամարդ հանրահավաք էր հրավիրել, որն ավելի էր անհանգստացրել Նիկոլ Փաշինյանին ու իր մերձակա շրջապատին: Դեռ մինչ հանրահավաքը, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամենաբարձր մակարդակով իրենց սատելիտներին հանձնարարել են արցախցիների դեմ հերթական արշավն իրականացնել։ Ինչպես հայտնում է թերթի աղբյուրը, փորձ է արվում իշխանական հարթակներով այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։

Ի դեպ, հակաարցախյան այս արշավի «տիրույթում» է նաև իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում տիրաժավորվող այն թեզը, թե ընդդիմությունը պատրաստվում է Արցախից բռնագաղթած հայության գործոնն օգտագործել տարբեր միջոցառումներ ու ակցիաներ իրականացնելիս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով
Ամենաընթերցվածները