Ռուսական հեռուստալիքների հեռարձակման հետ կապված՝ նոր զարգացումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման հետ կապված թեման, կարծես, ուշագրավ շարունակություն է ստանում։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ արգելվել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը, որից հետո աշխատանքից ազատվել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։

«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ի պատասխան նշյալ հաղորդման «անջատման» պահանջի, Միլիտոնյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ դա անել, սակայն պարզվել է, որ նման հնարավորություն կա, և Միլիտոնյանին պարտադրել են հրաժարականի դիմում գրել։ Ավելին, տեղեկություններ կան, որ կապի օպերատորների հետ աշխատանքներ են տարվում, որ տվյալ հաղորդաշարը հեռարձակող հեռուստաընկերությունը նրանց հեռուստացանցում առայժմ ցուցադրվի միայն թվային մուլտիպլեքսի բլոկում, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են: Բանն այն է, որ վերոնշյալ որոշումը չի կարող տարածվել հեռարձակող օպերատորների վրա։ Սրանով, սակայն, իշխանությունները չեն սահմանափակվելու:

Թերթի տեղեկություններով, առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնականապես որոշվելու է հանրային մուլտիպլեքսում ռուսական երկու ալիքի հեռարձակումը դադարեցնելու հարցը, որի հետ կապված հիմա համապատասխան փաստաթղթերն են պատրաստում, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները ներկայում քննարկում են՝ կա՞ն, արդյոք, հնարավորություններ, որպեսզի ընդհանրապես ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը արգելվի նաև օպերատորների ցանցում: Սա, սակայն, չափազանց խնդրահարույց է, քանի որ այն կլինի ՀՀ քաղաքացիների՝ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու իրավունքի շատ լուրջ խախտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին
Ամենաընթերցվածները