Ավինյանը հանձնարարել է կոշտ վարչարարություն իրականացնել. ո՞ր տնտեսվարողները կտուգանվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևան համայնքի ավագանու որոշմամբ անցած տարի սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ, և 2024 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանցով, որպեսզի «գովազդը, գովազդի միջոցը համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված են»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո «փակ դռների հետևում» ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Բանն այն է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոնկրետ Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին, այսինքն, գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել:

Մեր ունեցած տեղեկություններով, Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է սկսել կոշտ վարչարարություն իրականացնել, այսինքն, տուգանել բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը ԵՄ-ն Ադրբեջանին լրացուցիչ 2,1 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Ամենաընթերցվածները