Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկման հիմնական թեման եղել է Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը: Ի մասնավորի, մանրամասն քննարկվել է, թե ինչպես պետք է կազմակերպել հանձնումը, ինչպես ապահովել այլընտրանքային կոմունիկացիաների տեղափոխումը, այդ թվում՝ ճանապարհ, գազամուղ, էլեկտրագծեր և այլն: Սա ինքնին ուշագրավ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ըստ մասնակիցների պատմածի, ասել է, թե Ալիևի հետ կա բանավոր պայմանավորվածություն, որ Ոսկեպարի կողքով անցնող միջպետական ճանապարհը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։

Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին այլ բան է խոստանում, իսկ իրականում անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է այլընտրանքային ենթակառուցվածքների հարցը, որոնք գտնվում են հենց «գետի այս կողմում»: Նյութը արդեն պատրաստ էր տպագրության, երբ նախ՝ տարածվեց ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողվի հերթական հանդիպման արդյունքերի մասին, իսկ հետո արդեն՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, ուր մասնավորաբար նշված է, որ «այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»:

Ակնհայտ է, որ բոլոր մտահոգությունները փաստացի իրականություն են դառնում, առավել ևս, որ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, թե «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Ջուր չի լինի Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել Ինչ եղանակ է սպասվում մայիսին Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»
Ամենաընթերցվածները