Իննա Խոջամիրյանն առաջին անգամ խոսում է նշանը հետ տալու, անձնական կյանքի մասին. դերասանուհին արտասվել է եթերում (տեսանյութ)

Tert.am Life.am–ի LIFEROOM նախագծի հյուրն այս շաբաթ Իննա Խոջամիրյանն է եղել:

Զրույցի ընթացքում Իննան, երբ հարց է հնչել իր եւ Հայկ Պետրոսյանի բաժանման մասին, չի կարողացել զսպել հուզմունքն այն աստիճան, որ ստիպված է եղել մի քանի րոպեով ընդմիջել զրույցը։

Իննայի խոսքով՝  «նշանվել» եւ «բաժանվել» բառերը մեծ ազդեցություն են թողնում իր վրա:

«Չեմ խոսել այս մասին, բայց դա ախր տաբու չէ: Ինքս շատ խոսակցություններ եմ լսել այս մասին, որոնք ինձ խանգարում են: Մարդիկ ամուսնանում են, բաժանվում են, ընտրություն են անում, սակայն ինձ շատ է խանգարում նշանվել, բաժանվելու տաբուն: Փառք Աստծո, ես եւ ծնողներս, կողակիցս շատ ադեկվատ ենք վերաբերվել այդ փաստին: Նշանադրությունն աղջկանն է, աղջկանն են նշան դնում, եւ որոշել նշանը հետ տալ նույնպես աղջկանն է: Դա շատ ադեկվատ ընդունվել է իմ եւ նրա ընտանիքներում, սակայն մինչ օրս չի ընդունվել հասարակության կողմից: Պետք չէ ծայրահեղացնել, դա ամուսնություն չէր, մենք համատեղ երեխաներ չունեինք, ես պատկերացնում եմ, թե որքան ծանր կտանեի, եթե ինձ պիտակավորեին որպես ամուսնացած բաժանված: Փառք Աստծո, հանգամաների բերումով ամեն ինչ շուտ ավարտվեց՝ զուտ պիտակավորման տեսանկյունից, ես անձնականի մասին չեմ խոսում, դրա մասին չեմ ուզում խոսել»:

Իննան նշել է նաեւ, որ հայկական իրականություն նման դեպքերում շատ վարկածներ են առաջ գալիս, սակայն որպես կանոն՝ այդ վատագույն վարկածները միշտ աղջկան են վերաբերում, հիմնականում՝ վարքին:

Իննայի վստահեցմամբ՝ ինքը երբեք չի արել այնպիսի բան, որից կարող էր ամաչել նայել իր ծնողների աչքերին:

Ըստ Իննայի՝ այս մասին առաջին եւ վերջին անգամ է խոսում.

«Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ: Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: 

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենաընթերցվածները