Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում

Չեխիան կփորձի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարցում։ Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

 

Չեխիայի նախագահ Պետր Պավելն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։

Չեխիայի նախագահը հայտարարել է՝ ողջունում է Հայաստանի քայլերը Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ունեցած ազդեցությունը, ճնշումներ է գործադրում հարևան երկրների վրա և թույլ չի տալիս, որ նրանք հարաբերություններն ընդլայնեն այլ երկրների հետ։

 

«Հայաստանը ռուսական շուկայից մեծ կախվածություն ունի, և մենք կփորձենք աջակցել, որպեսզի երկիրը կարողանա նվազեցնել այդ կախվածությունը»,- ասել է Պավելը՝ հիշեցնելով, որ Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշում էր ընդունել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար ազատականացնել Եվրամիության շուկան՝ երկու տարի ժամկետով վերացնելով դրանց համար մաքսատուրքերը։

Չեխիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, անվտանգությունը։

«Մենք այս հարցերի վրա ուշադրություն ենք դարձնում մեր հանդիպումների ընթացքում, և հույս ունեմ առաջիկայում կունենանք կոնկրետ արդյունքներ»,- ասել է Պավելը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։

Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։

Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։

Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել Գերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆ Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը Որպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի Այսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»
Ամենաընթերցվածները